ԱՄՆ Պետդեպը՝ Մոնղոլիայի կողմից Պուտինին չկալանավորելու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է Մոնդոլիայի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չկալանավորելուն, որի օրդերն ավելի վաղ տվել էր Միջազգային քրեական դատարանը։

«Ինչպես ասել ենք՝ մենք չենք կարծում, որ որևէ երկիր պետք է Պուտինին հարթակ տա՝ Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմը խթանելու համար։ Մենք ակնկալում ենք, որ Մոնղոլիան հավատարիմ կմնա ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, ներառյալ՝ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և կհայտարարի, որ այդ սկզբունքները պետք է պահպանվեն ամբողջ աշխարհում»,- ասել է Միլլերը։

Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ հասկանում են Մոնղոլիայի բարդ աշխարհագրական դիրքը, որը շատ ավելի փոքր երկիր է երկու հարևանների միջև։

«Մենք ցանկանում ենք շարունակել աջակցել Մոնղոլիային, բայց մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք պահպանեն իրենց միջազգային պարտավորությունները: Եվ կարևոր է, որ եթե նրանք շփվում են Ռուսաստանի հետ, հստակ ասեն, որ պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը։

Հավելենք, որ չնայած ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության անդամ լինելուն՝ Մոնղոլիան հրաժարվել էր կատարել Պուտինի  կալանավորման հրամանը, որն այցով գտնվում էր երկրում։