Կոնկրետ զարգացում չկա․ Էրդողանի կուսակցության խոսնակը՝ ԲՐԻԿՍ-ին Թուրքիայի անդամակցության մասին

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն Անկարայում մամուլի ասուլիսում անդադարձել է ԲՐԻԿՍ-ին երկրի անդամակցությանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Մեր նախագահն արդեն մի  քանի անգամ հայտարարել է, որ մենք ցանկանում ենք դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ։ Այս հարցում մեր դիմումը պարզ է, գործընթացը շարունակվում է, բայց կոնկրետ զարգացում չկա։ Եթե որևէ կոնկրետ զարգացում լինի՝ որոշում կամ գնահատական ԲՐԻԿՍ-ի կողմից անդամակցության վերաբերյալ, մենք կկիսվենք ձեզ հետ»,- ասել է նա։

Պաշտոնյան նաև նշել է, որ «երկրի նախագահը հստակ հայտարարել է՝ Թուրքիան ցանկանում է մասնակից լինել բոլոր կարևոր հարթակներին, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ին»։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան պաշտոնապես դիմել է՝ միանալու զարգացող տնտեսությունների ԲՐԻԿՍ-ի խմբին, քանի որ ձգտում է մեծացնել իր համաշխարհային ազդեցությունը և նոր կապեր հաստատել ավանդական արևմտյան դաշնակիցներից դուրս:

ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավային Աֆրիկան։ Ներկայում կազմակերպությունը ներառում է 9 պետություն՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։

Նախօրեին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Էրդողանն ընդունել է Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։