ՌԴ բանակը հրթիռակոծել է Լվովը. զոհեր և վիրավորներ կան, այդ թվում՝ երեխաներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Լվովում գիշերային հրթիռակոծության հետևանքով յոթ մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել, վնասվել են բնակելի շենքեր և երկու դպրոց, ասվում է իշխանությունների հաղորդագրության մեջ։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ռուս զինվորականները չեն մեկնաբանել հարվածը։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին և շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին տելեգրամում հայտնել են, որ ժամը 9:00-ի դրությամբ գիշերային հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 7-ի:

Ավելի վաղ Կոզիցկին հայտնել էր հինգերորդ զոհի մասին՝ մանրամասնելով, որ նա 9 տարեկան աղջիկ է։ Զոհերի թվում, ըստ նրա, կա նաև 14-ամյա մի աղջիկ։

Քաղաքապետը հայտնել է, որ հարվածի հետևանքով տուժել է առնվազն 35 մարդ, իսկ մահացածներից մեկն աշխատել է Լվովի 5-րդ կլինիկայում որպես բուժքույր-մանկաբարձուհի։

Սադովոյի խոսքով՝ քաղաքի կենտրոնում և կայարանի մոտ 50 բնակելի շենք է վնասվել։

«Քաղաքի սովորական բնակելի շենքերը, դպրոցները և բուժհաստատությունները տուժել են», – մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում հարվածը։
Նրա խոսքով՝ չորեքշաբթի գիշերը Լվովից բացի հարձակում է տեղի ունեցել նաև Կրիվոյ Ռոգի վրա, որտեղ հինգ մարդ վիրավորվել է։ Նա կրկին կոչ է արել արևմտյան դաշնակիցներին Ուկրաինային հեռահար զենք տրամադրել՝ «ահաբեկչությանը արդարացի պատասխան տալու համար»: