Ռումինացի պատգամավորները հավանություն են տվել Patriot համակարգը Ուկրաինային փոխանցելուն

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատն օրենք է ընդունել, որը թույլ է տալիս Patriot զենիթահրթիռային համակարգի անվճար փոխանցումն Ուկրաինային, հայտնում է Reuters-ը։

«Հենց որ նախագահ Կլաուս Յոհանիսը ստորագրի օրենքը, կառավարությունը կարգադրություն կկատարի նվիրատվության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հունիսին Բուխարեստը հայտարարեց, որ Ուկրաինային կտրամադրի իր երկու Patriot համակարգերից մեկը՝ պայմանով, որ դաշնակիցները հետագայում այն փոխարինեն հակաօդային պաշտպանության նմանատիպ համակարգով:

Ընդհանուր առմամբ, ռուսական ռազմական ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ երկրներից խոստացել են հինգ ռազմավարական հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսին Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Գերմանիան արդեն Ուկրաինային է փոխանցել Patriot հակաօդային պաշտպանության երեք համակարգ, խոստացված փոխանցումներից վերջինը տեղի է ունեցել հուլիսի 21-ին։

Հուլիսին Ուկրաինայի և Ռումինիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Կլաուս Յոհանիսը համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության մասին, որը, մասնավորապես, նախատեսում է Ռումինիայի կողմից Patriot համակարգի փոխանցում Ուկրաինային։