ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Պոլտավային. 41 մարդ է զոհվել, ավելի քան 180-ը՝ վիրավորվել

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը սեպտեմբերի 3-ին հրթիռային հարձակում են իրականացրել Պոլտավայի վրա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա տեղեկացմամբ՝ զոհվել է 41, վիրավորվել՝ ավելի քան 180 մարդ, փոխանցում է Meduza-ն։

Զելենսկին հայտնել է, որ երկու բալիստիկ հրթիռները հարվածել են ուսումնական հաստատության և հիվանդանոցի տարածքին։ Մասամբ ավերվել է Կապի ինստիտուտի շենքերից մեկը։

«Ես կարգադրել եմ դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք և օպերատիվ հետաքննություն անցկացնել։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր հարվածից հետո առաջին րոպեներից օգնում են մարդկանց, ովքեր կյանքեր են փրկում»,- ասել է Զելենսկին։

Պոլտավայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ֆիլիպ Պրոնինը հայտնել է, որ Պոլտավայի բնակիչներն արյուն են հանձնում՝ տուժածներին օգնելու նպատակով։

«Բոլոր համապատասխան ծառայություններն աշխատում են տեղում։ Փրկարարների և բժիշկների ամենահամակարգված գործողություններն այսօր մեկ կյանք չէ, որ փրկել են»,- ասել է Պրոնինը։