Բելառուսի պահանջով ՀՀ-ում կալանավորված Դիանա Մոիսեենկոն ազատ է արձակվել. նա ապաստան է խնդրել

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Բելառուսի պահանջով Հայաստանում կալանավորված Դիանա Մոիսեենկոն ազատ է արձակվել, սակայն դեռևս չի կարող լքել երկիրը։ Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը, փոխանցում է Current Time-ը։

Մոիսեենկոն սեպտեմբերի 2-ին բերման է ենթարկվել վրաց-հայկական սահմանից, որից հետո նրան տարել են Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունք։

«Ինձ տարան մի գրասենյակ, հետո մեկ այլ գրասենյակ, ասացին, որ իրավունք չունեմ տեղեկություն հայտնելու։ Ինչպես հասկացա՝ օպերատիվ աշխատողը եկավ և ասաց, որ իմ նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նաև ասաց, որ մինչև դատը 72 ժամով կկալանավորեն։ Բնականաբար, շոկի մեջ էի»,- պատմել է նա։

Ըստ Մոիսեենկոյի՝ ինքը նույն օրն ազատ է արձակվել, իսկ սեպտեմբերի 3-ին Երևանում հանդիպելու է փաստաբանի հետ։

«Տեսականորեն ինձ չեն կարող արտահանձնել, բայց ես մտավախություն ունեմ, որ կարող են ուժայինները գալ և ինձ տանել։ Չգիտեմ, թե որքանով է դա իրատեսական, ուստի ես արդեն քաղաքական ապաստանի դիմում եմ ներկայացրել»,- ասել է Դիանա Մոիսեենկոն: