ՌԴ-ն հարվածներ է հասցրել Զապորոժիեին

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական բանակը սեպտեմբերի 3-ի գիշերը հարվածել է Զապորոժիեին։ Current Time-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Նրանց խոսքով՝ երկու քաղաքացի է մահացել, որոնցից մեկը՝ 8-ամյա տղա։

Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը նշել է, որ 38-ամյա կինն ու 8-ամյա տղան զոհվել են շրջկենտրոնի վրա հրթիռային հարվածի հետևանքով, որն իրականացվել է տեղական ժամանակով ժամը 23։00-ին: Նաև, ըստ պաշտոնյայի, տուժել են 12-ամյա մի աղջիկ և 43-ամյա տղամարդ։ Երեխան վերակենդանացման բաժանմունքում է։

Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով շենքը մասամբ քանդվել է։

«Պայթյունի ալիքն ու բեկորները վնասել են հարակից բազմահարկ շենքերը»,- հայտնել է նա։

Վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ Ֆյոդորովի, ռուս զինվորականները 313 հարված են հասցրել Զապորոժիեի շրջանի 11 բնակավայրերին, իսկ բնակելի շենքերի և ենթակառուցվածքների ավերածությունների մասին 38 հաղորդում է ստացվել։