Մենք հիրավի գտնվում ենք կարևոր խաչմերուկում. Միրզոյանը՝ Նիկոլոզ Սամխարաձեին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև բոլոր մակարդակներում սերտ համագործակցության շարունակական ընդլայնման կարևորությունը, որն իր արտացոլումն է ստանում ընթացիկ տարում հայտարարված ռազմավարական գործընկերության օրակարգում: ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ այդ հանգրվանն արձանագրում է արդեն իսկ ձևավորված ամուր գործընկերությունը, բայց նաև նոր նախաձեռնությունների, տարբեր ուղղություններով համագործակցության նոր հնարավորություններ է տալիս:

Возможно, это изображение 9 человек

Երկկողմ օրակարգի ընդլայնման հարցում զրուցակիցները կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերը՝ թե՛ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների, թե՛ խորհրդարանական բարեկամական խմբերի ներգրավածությամբ:

Արարատ Միրզոյանը և Նիկոլոզ Սամխարաձեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում ձևավորված տեսլականին՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա և արտացոլված «Խաղաղության խաչմերում» ծրագրում:

Նախարար Միրզոյանը հավելել է. «Մենք հիրավի գտնվում ենք կարևոր խաչմերուկում, և տարածաշրջանային ծրագրերի ներառական կյանքի կոչումը շահեկան է թե՛ տնտեսական զարգացման, թե՛ կայունության ապահովման համատեքստում:»