Թայվանի վարչակազմի ղեկավարը Չինաստանի իշխանություններին առաջարկել է հողեր վերցնել ՌԴ-ից

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեն հայտարարել է, որ եթե Թայվանի նկատմամբ Չինաստանի հավակնությունները վերաբերում են տարածքային ամբողջականությանը, ապա Չինաստանի իշխանությունները նաև պետք է վերադարձնեն 19-րդ դարում Ռուսաստանին տրված հողերը։ Լայը բարձրացրել է 1858 թվականի Այգունի պայմանագրի հարցը, որի շրջանակում Ամուր գետի երկայնքով հաստատվեց ռուս-չինական սահմանը, իսկ Պրիմորիեն մտավ Ռուսաստանի կազմի մեջ։

Ըստ Լայ Ցինդեի՝ «Թայվանը հարձակվելու և բռնակցելու» Չինաստանի ծրագրերը կապ չունեն այն ամենի հետ, ինչ ասում կամ անում է որևէ անհատ կամ քաղաքական կուսակցություն: Նա համոզված է, որ Չինաստանի իշխանությունները ցանկանում են բռնակցել Թայվանը՝ ոչ հանուն տարածքային ամբողջականության։

«Եթե դա տարածքային ամբողջականության համար է, ինչո՞ւ Պեկինը չի վերադարձնում Ռուսաստանի կողմից օկուպացված հողերը, որոնք փոխանցվել են Այգունի պայմանագրով։ Ռուսաստանը հիմա ամենաթույլ դիրքերում է, այնպես չէ՞։ Ռուսաստանին կարող եք խնդրել [հողերը զիջել], բայց չեք անում։ Ուստի ակնհայտ է, որ նրանք ցանկանում են ներխուժել Թայվան ո՛չ տարածքային պատճառներով»,- նրա խոքսերն է մեջբերում Reuters-ը։

Լայ Ցինդեն ասել է նաև, որ այն, ինչ Չինաստանն իսկապես ցանկանում է անել Թայվանի հետ կապված իր ծրագրով, կանոնների վրա հիմնված միջազգային կարգի փոփոխությունն է:

«Պեկինը ցանկանում է հեգեմոնիայի հասնել միջազգային ասպարեզում, Արևմտյան Խաղաղ օվկիանոսում, սա է նրա իրական նպատակը»,- վստահ է Թայվանի վարչակազմի ղեկավարը։