Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության և հայ-թուրքիական հարաբերությունների կարգավորման նախապայմանների մասին

Լուրեր

07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
Բոլորը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հերթական անգամ հիշել է 2020 թվականի եռակողմ համաձայնագրի տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին կետը, ինչպես նաև անդրադարձել դրան վերաբերող Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը՝ նշելով, թե «Փաշինյանն ամեն ինչ գլխիվայր շուռ է տալիս»։

«Ես զարմանքով կարդացի վարչապետ Փաշինյանի հարցազրույցը, որում ասում է, որ ՀՀ հասցեին մեղադրանքները, թե Երևանն արգելակում է գործընթացը, սուտ է։ Նա ամեն ինչ գլխիվայր շուռ է տալիս։ Տարօրինակ է, քանի որ սկզբում ՀՀ-ն հրաժարվեց ավտոմոբիլային ճանապարհից ու պնդեց միայն երկաթուղային հաղորդակցության վրա։ Ադրբեջանը պատճառ չէր տեսնում, բայց համաձայնեց, այդ թվում՝ մեր միջնորդությամբ։ Հետո ՀՀ-ն հանկարծ ասաց, որ չի լինի ռուս սահմանապահների որևէ մասնակցություն, չնայած դա գրված է սևով սպիտակի վրա, ինչը նույնպես անհասկանալի է»,- հայտարարել է Լավրովը՝ նշելով, թե պայմանավորվելու կարողությունը կամ անկարողոությունը հաճախ վճռորոշ դերակատարություն է ունենում։

Նա անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու դրա նախապայմաններին։ Լավրովը նշել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նույնպես ներկայում կանգ է առել, սակայն «Թուրքիայի հետաքրքրվածությունը դեռ կա, ՌԴ-ն նույնպես պատրաստ է դրան»։

«Սակայն հասկանալի է, որ կարգավորումը պետք է ընթանա մնացած բոլոր առկա խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում։ Ընդհանուր առմամբ, ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ նշելով, որ խնդիրներից մեկը Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է։