Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն առաջիկայում ՀՀ-ին կփոխանցի խաղաղության պայմանագրի վերաբերյալ պատասխան առաջարկները

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ադրբեջանը խաղաղության  համաձայնագրի հետ կապված առաջարկների նոր փաթեթ կպատրաստի և կներկայացնի Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Սերբիայի ԱԳ նախարար Մարկո Ջուրիչի հետ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Ադրբեջանը հունիսի 24-ին Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի մեկ այլ տարբերակ, իսկ 70 օր անց պաշտոնական Երևանը պատասխանել է։

«Շուրջ 70 օր անց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից մի քանի ժամ առաջ, Հայաստանը վերադարձրել է  իր տարբերակը Ադրբեջանին։ Երբ մենք նայեցինք, թե ինչ է մեզ ուղարկել հայկական կողմը, տեսանք, որ այն կետերը, որոնց շուրջ կողմերը նախկինում համաձայնության չեն եկել, պարզապես հանվել են տեքստից։ Ըստ Հայաստանի՝ այդպիսով հարցը կարող է լուծվել։ Նրանք չեն ցանկացել տեղ հատկացնել  կարևոր հարցերի համար։ Մեր առաջարկը հայկական կողմին այն է, որ նրանք ավելի լուրջ մոտենան այդ հարցերին։ Առաջկայում մենք կներկայացնենք Հայաստանին այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նա նաև հայտարարել է, թե, իբր, Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։

«Անտեղի են Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները համեմատելու փորձերը։ Այս խնդրի մասին մենք հայկական կողմին հայտնել ենք երկու տարի առաջ։ Ադրբեջանը, որպես կառուցողական կողմ, դա ոչ թե պայման էր դրել բանակցությունների համար, այլ ցանկանում էր հարցի լուծում։ Նրանք փորձեցին շրջանցել այս հարցը։ Նրանք այն ժամանակ ոչ մի պահանջ չեն ներկայացրել Ադրբեջանի Սահմանադրությանը։ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ»,- ասել է Բայրամովը։