Լեհաստանը և Ուկրաինային սահմանակից մյուս երկրները պետք է խոցեն ռուսական հրթիռները, նախքան դրանք մտնեն իրենց օդային տարածք․ Սիկորսկի

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանը և Ուկրաինային սահմանակից մյուս երկրները պետք է խոցեն ռուսական հրթիռները՝ նախքան դրանք մտնեն իրենց օդային տարածք, Financial Times-ին ասել է երկրի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի ժխտում յուրաքանչյուր երկրի պատասխանատվությունը՝ պաշտպանելու սեփական օդային տարածքը. սա մեր սահմանադրական պատասխանատվությունն է։ Անձամբ ես կարծում եմ, որ եթե թշնամական հրթիռները մոտենում են մեր օդային տարածքին, ապա դրանք կասեցնելու համար ինքնապաշտպանական միջոցների կիրառումն արդարացված կլինի, քանի որ սահմանը հատելուց հետո բեկորներով որևէ մեկին վիրավորելու վտանգը զգալի է դառնում»,- ասել է լեհ նախարարը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մերժել է Սիկորսկիի առաջարկը՝ ասելով, որ այդ դեպքում դաշինքը «կդառնա ռազմական հակամարտության մաս»։ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը պնդել է իր երկրի իրավունքը՝ որսալու ռուսական հրթիռները այն բանից հետո, երբ ենթադրյալ ռուսական անօդաչու թռչող սարքը հատել է Լեհաստանի սահմանը օգոստոսի 26-ին։