ՌԴ-ն գիշերը Կիևի ուղղությամբ բալիստիկ ու թևավոր հրթիռներ է արձակել․ վիրավորներ կան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսական զորքերը սեպտեմբերի 2-ի գիշերը հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաքին, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Սվյատոշինսկի թաղամասում հրթիռի բեկորների անկման վայրերից մեկում չորս ավտոմեքենա է հրդեհվել, հրդեհ է բռնկվել նաև ոչ բնակելի շենքում։ Բացի այդ, մասամբ վնասվել է մետրոյի «Սվյատոշին» կայարանի ապակե մուտքը, ինչպես նաև մոտակայքում գտնվող կրպակը, փոխանցում է Current Time-ը։

Գոլոսեևսկի թաղամասում հրդեհվել է ոչ բնակելի շենք Շևչենկովսկի թաղամասում, մեկ մարդ տուժել է բեկորների ընկնելու հետևանքով։ Կլիչկոյի խոսքով՝ նա այժմ բժիշկների կողմից հետազոտվում է։ Ընդհանուր առմամբ, հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, նրանցից մեկը հոսպիտալացվել է։

Քաղաքի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն ասել է, որ Կիևի վրա հարձակումը համակցված է եղել. այն հասցվել է թևավոր և բալիստիկ հրթիռներով։

«Թևավոր հրթիռները (պոտենցիալ X-101), ամենայն հավանականությամբ, արձակվել են առավոտյան ժամը 3-ի սահմաններում ՌԴ Սարատովի շրջանից, Տու-95 МС ռազմավարական ռմբակոծիչներից։ Կիև այս հրթիռները հասել են հարավային ուղղությամբ բարդ մանևրներից հետո։ Մայրաքաղաքին թևավոր հրթիռների մոտենալուն զուգահեռ՝ հակառակորդն արձակել է KN-24/Իսկանդեր-Մ բալիստիկ հրթիռներ Կիևի և արվարձանների ուղղությամբ»,- հայտարարել է նա։

Ըստ Պոպկոյի՝ Կիևի գիշերային գնդակոծության ժամանակ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ավելի քան տասը թևավոր հրթիռ և շուրջ տասը բալիստիկ հրթիռ։