Փաշինյանը չի լինի ՀՀ վարչապետ, եթե Հռչակագրին հղումը հանեն. այն Երրորդ հանրապետության հիմքն է․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռուսաստանը փորձում է իր վերահսկողության տակ վերցնել տարածաշրջանում խաղաղության հասնելու ճանապարհներն ու մոտեցումները։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար խաղաղություն նշանակում է պատերազմ, նրանք ռազմական դաշնակիցներ են, չեն ուզում խաղաղության պայմանագիր: Factor TV-ի հետ զրույցում նման պնդում արեց Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը՝ անդրադառնալով օգոստոսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցին։

«Ադրբեջանն ուզում էր, որ լուծումները լինեն 3+3 ձևաչափով, որտեղ հայկական կողմը պարտված է։ Հայաստանը չպիտի համաձայնի բանակցել ռուսական հարթակում և նրանց միջնորդությամբ, այլ արևմտյան հարթակներում»,- կարծում է Արզումանյանը։

Անդրադառնալով Բաքվից հնչող պահանջին, որ ՀՀ-ն պիտի Մայր օրենքից հանի Անխակության հռչակագրին հղումը, փորձագետն ասաց, որ դա հնարավոր չէ։ Նրա կարծիքով՝ Հայաստանը չի փոխի Սահմանադրությունը, թեև այսօր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է հայտարարել, որ Սահմանադրության հանրաքվեն սպասվում է 2027 թվականին։

«Անկախություն հռչակագիրն այն հիմքն ու հենարանն է, որի վրա կառուցվում են Սահմանադրությունն ու պետությունը։ Անկախության հռչակագրի հիման վրա ստեղծվել է երրորդ Հանրապետությունը, եթե դու հանում ես այդ հենարանը,  զրոյացնում ես Նիկոլ Փաշինյանի իրավունքը կոչվել ՀՀ վարչապետ»,- ասաց Հրաչյա Արզումանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան