Վստահ եմ, որ վաղվա բանակցություններում Հայաստանը դիրքերը չի կորցնի, գուցե Պուտինը փորձի նաև զենք վաճառել․ Լևոն Բարսեղյան

Լուրեր

05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
Բոլորը
 
Արդեն հայտնել ենք, որ, ըստ Ինտերֆաքսի, Ռուսաստանի Դաշնության իշխանություններն իրենց տարածքում չեղարկել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը:
 
Factor.am-ի հետ զրույցում Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ասաց, որ Ռուսաստանը պաշտպանում է իր շահերը, ինչի իրավունքն ունի:
 
Ըստ պարոն Բարսեղյանի` լուրջ չէ քննադատել որևէ պետության իր շահերը պաշտպանելու համար:
 
Խոսելով պատճառների մասին` «Ասպարեզ» ակումբի նախագահը նշեց. «Պատճառները պետք է փնտրել Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության մեջ: Ռոբերտ Քոչարյանը նախարար է նշանակել ՌԴ քաղաքացու` շատ լավ իմանալով, որ այդ պաշտոնյան տիրապետելու է պետական գաղտնիքների: Սա անգրագիտությունից ու անփութությունից ծանր բան է: Դավաճանության տարրեր կան: Իրավաբաններն ավելի ճշգրիտ կասեն, թե Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի տակ է տեղավորվում դա: Օտարերկրյա քաղաքացին տիրապետել է այնպիսի տեղեկատվության, որը կարող էր երբեք չհնանալ: Նրան հասանելի է եղել զենք-զինամթերքի, գծագրերի և այլ տեղեկատվության մեծ փունջ: Դրա համար պատասխանատու էր Ռոբերտ Քոչարյանը: Ինքը` նախարարը, նույնպես պետք է ունենար պատասխանատվություն: Նա չպետք է ստանձներ այդ պաշտոնը, ինչքան էլ նրան չառաջարկեին: Դա խայտառակ փաստ է»:
 
Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանն անդրադառնալով` Լևոն Բարսեղյանը ենթադրում է, որ Արցախի հարցը քննարկման սեղանին լինելու է: «Պուտինը, լինելով փլվող կայսրության միահեծան առաջնորդ, շահագրգռված է պահպանել իր տիրույթները: Դա անում է զանազան հնարքներով` զենքի առևտուր և այլն: Տպավորություն չունեմ, թե Փաշինյանը զիջելու բան ունի որևէ բանակցության մեջ: Նա հավատարիմ կմնա իր սկզբունքին, որ Արցախն է որոշելու իր ճակատագիրը: Լավ կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանը չհեռացներ Արցախը բանակցությունների սեղանից: Փաշինյանի հայտարարություններն արդարացված եմ համարում: Նախորդ իշխանությունները, որոնք ունեին լեգիտիմության դեֆիցիտ, չէին կարող պետական շահ պաշտպանել: Շատ հաճախ նրանք ստիպված էին գնալ զիջումների: Վստահ եմ, որ վաղվա բանակցություններում Հայաստանը դիրքերը չի կորցնի: Գուցե Պուտինը փորձի նաև զենք վաճառել»,-կանխատեսեց Բարսեղյանը:
 
Մեր զրուցակցի խոսքով` թավշյա հեղափոխությունն այնպիսի երևույթ էր, որը չէր կարող տեղավորվել ՀԱՊԿ կամ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների մղձավանջներում: Բարսեղյանն ընդգծում է`այդ երկրների ղեկավարները չեն կարող «մարսել» իրենց նմանի հեռացումն իշխանությունից:
 
«Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը փորձում են հասկանալ`որքանո՞վ է Փաշինյանը ժողովրդի կողմից պաշտպանված: Նրանք համոզվեցին, որ պաշտպանված է: Նրանք նաև համոզվեցին, որ այս հեղափոխությունը ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի դեմ չէր, սա արժանապատվության հեղափոխություն էր: ՀԱՊԿ-ում հասկանում են, որ ՀՀ ինքնիշխանությունը սկսում է աճել: Կարծում եմ` նրանց մոտ փարատված չեն այն կասկածները, որ մենք ԱՊՀ-ից կամ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալու: Դա երկար և դանդաղ գործընթաց է, բայց անխուսափելի է, քանի որ մեզ համար առանցքային է սեփական, ոչ թե ուրիշների շահը»,-համոզմունք հայտնեց «Ասպարեզ» ակումբի նախագահը:
 
Նախորդ իշխանությունների ներկայացուցիչները սիրում են կրկնել, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մսխում է արտաքին քաղաքական այն կապիտալը, որը կուտակվել է տարիների ընթացքում: Պարոն Բարսեղյանը նախկինների ելույթներին անդրադառնալը համարում է ժամանակի կորուստ: «Ես հասկանում եմ նրանց թշվառ վիճակը: Նրանք և նրանց «պապաները» ցինիզմով կառավարել են երկիրը, իսկ հիմա հուսահատ ճիգեր են անում: Այդպիսի քաղաքական գործիչների գոյությունը ապացուցում է, թե ինչպիսի խայտառակ կառավարում է եղել Հայաստանում, ինչպիսի մարդիկ են եղել առաջին դեմքերը, երկրի իշխող կուսակցության փոխնախագահը, ԱԺ փոխխոսնակը և այլն»,-եզրափակեց Լևոն Բարսեղյանը:
 
Լեւոն Փանոսյան