ՌԴ տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին գրությունն ուղարկվել է ՀՀ ոստիկանությանը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի Դաշնության իշխանություններն իրենց տարածքում չեղարկել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը․ այս մասին հայտնել է Ինտերֆաքս գործակալությունը։ 

Factor.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը  նշեց, որ Դատախազությունը Միքայել Հարությունյանին արտահանձնելու միջնորդություն դեռևս  չի ներկայացրել, և ինչպես ավելի վաղ հայտարարեվել է, ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի նաև ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին:

Ոստիկանության լրատվության հետ կապերի բաժնից էլ  Factor.am-ին հայտնեցին, որ Միքայել Հարությունյանի վերաբերյալ ՀՀ Ոստիկանությունը  ՌԴ-ից գրություն է ստացել, ըստ որի․ 

«Ըստ այդ գրության՝  ՌԴ-ն իր տարածքում չեղարկել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։ Իսկ ինչ վերաբերում է, առհասարակ, հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող քայլերին, ապա տարվող աշխատանքները համարվում են գաղտնի և հրապարակման ենթակա չեն»։

Հիշեցնենք, որ 2008թ. Երևանում «Մարտի 1-ի» դեպքերի համար մեղադրվող Միքայել Հարությունյանի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է ՌԴ տարածքում չեղարկել նրա նկատմամբ հետախուզումը։

ՌԴ տարածքում, այս որոշմամբ, Միքայել Հարությունյանին ոչինչ չի սպառնում, իսկ եթե վերջինս լքի ՌԴ-ի տարածքը, հնարավոր է նրան ձերբակալեն և արտահանձնեն ՀՀ-ին։

Աղավնի Սուքիասյան