Բորելն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել իսրայելցի երկու նախարարի նկատմամբ

Լուրեր

09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի և Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի դեմ՝ «ատելություն հրահրելու» և «մարդու իրավունքները ոտնահարելու» համար։ Բորելի առաջարկն արվել է ԵՄ 27 երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի նախօրեին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սմոտրիչն ու Բեն-Գվիրը կոչ են արել արգելափակել Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնության մատակարարումը, որտեղ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում պաղեստինյան  ՀԱՄԱՍ խմբավորման դեմ։

Բեն-Գվիրը հույս ունի այս կերպ խրախուսել ՀԱՄԱՍ-ին՝ հանձնվել: Սմոտրիչն իր հերթին հույս է հայտնել, որ զինյալներն այնուհետ կազատեն իսրայելցի պատանդներին։ Իսրայելի ֆինանսների նախարարը Գազայի հատվածի շրջափակումն անվանել է «բարոյական և արդարացված», նույնիսկ եթե դա նշանակում է, որ դրա երկու միլիոն բնակիչները սովից կմահանան։

Պատժամիջոցները, որոնք առաջարկում է Ժոզեպ Բորելը կիրառել Բեն-Գվիրի և Սմոտրիչի նկատմամբ, ենթադրում են նրանց ակտիվների սառեցում Եվրամիությունում և ԵՄ մուտքի արգելք։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Սմոտրիչն ու Բեն-Գվիրը կտրականապես դեմ են ՀԱՄԱՍ-ի հետ հնարավոր զինադադարին։ Նման զինադադարի պատրաստակամության ազդանշանը, ըստ CNN-ի, օգոստոսի կեսերին Եգիպտոսի և Կատարի միջնորդների միջոցով Իսրայելին է փոխանցել արմատական խմբավորման նոր ղեկավար Յահյա Սինվարը։ Օգոստոսի 26-ին էլ Reuters-ը հայտնել է, որ Կահիրեում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններն ավարտվել են առանց արդյունքի։