ԱՄՆ-ը Վրաստանին կոչ է անում վերադառնալ ժողովրդավարության ուղի

Լուրեր

09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
Բոլորը

ԱՄՆ-ն արձագանքել է Վրաստանի իշխող կուսակցության վերջին հայտարարություններին, որը խոստացել է օրենքից դուրս հայտարարել գրեթե բոլոր քաղաքական հակառակորդներին, եթե հաղթի այս հոկտեմբերին նախանշված խորհրդարանական ընտրություններում:

«Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աճող հակաժողովրդավարական հռետորաբանությամբ և գործողություններով: Ընդդիմությանն օրենքից դուրս ճանաչելու ծրագրերի մասին հայտարարությունները ևս մեկ նման օրինակ են։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, դադարեցնել իր քննադատների դեմոնացումը և այլախոհության համար տարածքը սահմանափակելը և վերադառնալ ժողովրդավարության ու եվրաատլանտյան ինտեգրման ուղի»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ուրբաթ հայտարարել էր, որ կառավարությունը կձգտի արգելել ավելի քան կես տասնյակ կուսակցությունների գործունեությունը հոկտեմբերին կայանալիք կարևոր ազգային քվեարկությունից հետո: Սա տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սպառնացել է ցրել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱԿ), որը հիմնել է ներկայում բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։