Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Ռոկո Սիկիրիչը
Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Ռոկո Սիկիրիչը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայից։
«Այսօր Նապոլի քաղաքում կայացավ ԵՎԿ 35-րդ Կոնգրեսը,որը համարվում էր ընտրական:
Ձայների մեծամասնությամբ ԵՎԿ նախագահ ընտրվեց Խորվաթիան ներկայացնող Ռոկո Սիկիրիչը:
ՀՎՖ ներկայացուցիչները ևս պաշտպանում էին նորընտիր ԵՎԿ նախագահ Ռոկո Սիկիրիչի թեկնածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: