Հնդկաստանի վարչապետը Ուկրաինային և ՌԴ-ին բանակցություններ սկսելու կոչ է արել

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որն այսօր ժամանել է Կիև, կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին խաղաղության շուրջ բանակցություններ սկսել, հաղորդում է Reuters-ը։

«Հակամարտությունը լուծելու ուղի կարելի է գտնել միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Եվ մենք պետք է առանց ժամանակ կորցնելու շարժվենք այս ուղղությամբ։ Երկու կողմերն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ելք փնտրեն այս ճգնաժամից։ Ուզում եմ վստահեցնել, որ Հնդկաստանը պատրաստ է ակտիվ դերակատարություն ունենալ դեպի խաղաղություն շարժվելու ցանկացած փորձի հարցում։ Եվ եթե ես անձամբ կարողանամ որևէ դեր խաղալ, ապա դա կանեմ, վստահեցնում եմ ձեզ որպես ընկեր»,- ասել է նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ե՛վ Մոդին, և՛ Զելենսկին պատմական են անվանել Հնդկաստանի վարչապետի այցը Կիև։

Հնդկաստանը լավ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, մեկուկես ամիս առաջ Մոդին Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այստեղ նույնպես նախաղաղության կոչ է արել։

Վլադիմիր Զելենսկին լրագրողներին ասել է, որ Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է Հնդկաստանի մասնակցությունը երկրորդ «խաղաղության գագաթնաժողովին», հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։

Հնդկական պատվիրակությունը հունիսին Շվեյցարիայում մասնակցում էր առաջին միջազգային «խաղաղության գագաթնաժողովին», որտեղ քննարկվում էր ուկրաինական «խաղաղության բանաձևը», սակայն վերջնական կոմյունիկեն չստորագրեց՝ դա պաշտոնապես բացատրելով Ռուսաստանի՝ գագաթնաժողովին հրավիրված չլինելու փաստով։