Ադրբեջանն ու Ուզբեկստանը պայմանավորվել են գրավյալ Ստեփանակերտում գործարան հիմնել

Լուրեր

09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն ու Ուզբեկստանը նախագիծ են իրականացնելու Արցախի գրավյալ մայրաքաղաք Ստեփանակերտում։ Կողմերը ծրագրում են այստեղ թեթև արդյունաբերական ձեռնարկություն հիմնել։ Այս մասին Տաշքենդում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Կցանկանայի առանձնացնել միայն մեկ նախագիծ, դա Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքում նոր թեթև արդյունաբերական ձեռնարկության ստեղծումն է։ Սա մեր ժողովուրդների եղբայրության և բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է»,- ասել է Ալիեւը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ զգացել է ուզբեկ ժողովրդի եղբայրական աջակցությունը։ Ալիևը հիշեցրել է, որ Ուզբեկստանն իր միջոցներով գրավյալ Ֆիզուլիում կառուցել է Միրզա Ուլուգբեկի անվան միջնակարգ դպրոց՝ նախատեսված 960 աշակերտի համար։

Նշենք, որ Ադրբեջանն ու Ուզբեկստանը երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր են ստորագրել։

«Այսօր մենք պաշտոնապես դաշնակիցներ ենք դարձել։ Սա պատմական պահ է։ Դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը միջազգային ամենաբարձր փաստաթուղթն է, որը կարող են ստորագրել երկու երկրներ։ Այսօր երկու եղբայրական ժողովուրդներ, երկու անկախ, հզոր, ինքնիշխան, արժանի պետություններ դարձել են պաշտոնական դաշնակիցներ։ Սա արտաքին քաղաքական մեծ քայլ է, որը կորոշի մեր հարաբերությունները և, շատ առումներով, տարածաշրջանային քաղաքականությունը հետագա բոլոր տարիների համար»,- հայտարարել է Ալիևը։