5 կգ կանեփանման և 4 կգ բյուրեղանման զանգված մեքենայում. պարեկները վարորդին տեղափոխել են Արտաշատի բաժին

Լուրեր

09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
Բոլորը

Օգոստոսի 21-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին, Բաղրամյան գյուղի հատվածում Արարատի մարզի պարեկները նկատել են կայանված մի մեքենա: Մոտեցել ու պարզել են, որ «Տոյոտա Քեմրիի» վարորդը Երևանի բնակիչ է, 33 տարեկան տղամարդ: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի հետևի նստատեղին նկատել են պոլիէթիլենային տոպրակներ` լցված կանեփանման զանգվածով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ժամը 2.10-ին վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ առավոտյան ժամը 5.30-ին «Տոյոտայում» զննություն է կատարվել: Հայտնաբերվել է պոլիէթիլենային վեց փաթեթ, որոնցից հինգը` լցված կանեփանման զանգվածով: Սրանց ընդհանուր քաշը կազմել է 5 կիլոգրամից ավելի: Վեցերորդ փաթեթում, որը կշռել է ավելի քան 4 կիլոգրամ, բյուրեղանման, մեթամֆետամինի նմանվող զանգված էր:

Նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: