Միրզոյանի խոստումը և Փաշինյանի աշխատակազմի արձագանքը․ Հայաստանից դուրս հանված փողերը հետ բերելու հայտարարությունից 6 տարի անց

Լուրեր

03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թ․ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը Հայաստանից թալանված փողերը հետ բերելու հետ կապված բազմաթիվ խոստումներ տվեցին, որոնք հանրության մոտ մեծ սպասումներ ձեւավորեցին։ Քաղաքացիներին հատկապես ոգևորում էին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին պետությունից թալանվածը «կոպեկ առ կոպեկ» հետ բերելու խոստումները։
2018-ի օգոստոսի 9-ին Հայաստանի առաջին փոխվարչապետի (այս պաշտոնն այժմ գոյություն չունի) պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, թե գործընթաց են սկսում Հայաստանից անօրինական ճանապարհով հանված գումաները հետ վերադարձնելու համար։

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։ Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։ Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,- ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել էր Միրզոյանը։

Stolen Asset Recovery Initiative-ը (Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնություն) ծնվել է Համաշխարհային բանկի ու Միացյալ ազգերի կազմակերպության համագործակցության արդյունքում: Այն աջակցում է միջազգային ջանքերին՝ գողացված ակտիվների վերադարձման եւ կոռումպացված հիմնադրամների ապահով ապաստարաններին վերջ դնելու գործում: StAR-ն աշխատում է զարգացող երկրների եւ ֆինանսական կենտրոնների հետ՝ կոռուպցիոն եկամուտների լվացման գործընթացը կանխարգելելու համար եւ գործիքներ է տրամադրում երկրներին, որպեսզի գողացված ակտիվներն առավել համակարգված ու ժամանակին վերադարձվեն:

Նախկին առաջին փոխվարչապետ, այժմ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառումից վեց տարի անց ի՞նչ արդյունքեր կան այս գործընթացում։ Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ կառավարություն, որտեղից բովանդակային պատասխան չեն տրամադրել։ Գործադիրն առաջարկել է պարզաբանումներ ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից։

Աննա Վարդապետյանի ղեկավարած գերատեսչությունը Factor.am-ին մեկ ու կես էջից բաղկացած պատասխան է տրամադրել, որի բովանդակությունը կապ չունի Միրզոյանի հայտարարության հետ։ Դատախազությունից մանրամասներ են հայտնել ներպետական ատյաններում գտնվող գործերի վերաբերյալ։

«Ի պատասխան Ձեր՝ 2024 թվականի հուլիսի 30-ի հարցման՝ ՀՀ դատախազության գործառույթների վերաբերելի մասով հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ներկայում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 107 հայցադիմում, որոնցով ՀՀ դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ավելի քան 1150 անշարժ, 225 շարժական գույք, ինչպես նաեւ ավելի քան 300 իրավաբանական անձում մասնակցություն: Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 559 միլիարդ 687 միլիոն ՀՀ դրամ, որը չի ներառում իրավաբանական անձանց արժեքը։ Հակակոռուպցիոն դատարանի կողմից ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարվել են 3 հայցադիմումներ, որոնցով ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույք առկա չի եղել եւ չի բռնագանձվել»,- Factor.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ շեշտելով, որ ՀՀ դատախազության կողմից բռնագանձվելիք գույքի տեղակայման վայրերի վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում:
Դատխազությունից նաեւ հայտնել են, թե ՀՀ սահմաններից դուրս բերված ակտիվները հայտնաբերելու և դրանք բռնագանձելու նպատակով մշտապես համագործակցում են այլ պետությունների իրավասու մարմինների հետ՝ չհստակեցնելով երկրների ցանկը։

«Բացի այդ, ի թիվս այլնի՝ հենց այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը 2020 թվականից անդամակցում է «Camden Asset Recovery Inter-agency Network» օպերատիվ ցանցին, իսկ 2023 թվականից՝ Միավորված ազգերի կազմակերպության կազմում գործող «GlobE Network» ցանցին»,-նշել են դատախազությունից:

Ստացվում է՝ վեց տարի առաջ Արարատ Միրզոյանի հայտարարությունից ոգևորված քաղաքացիներին այդպես էլ անհայտ է մնում, թե, ի վերջո, ի՞նչ աշխատանք իրականացվեց StAR-ի հետ։ Միակ զարգացումն այս թեմայով թերևս այն է, որ Միրզոյանի էջում հասանելի չէ 2018-ին արված գրառումը։

Նարեկ Կիրակոսյան