Մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» զորավարժությունները․ ՀՀ-ն չի մասնակցում

Լուրեր

25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
25.06.2026 | 14:17
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ​​ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
25.06.2026 | 14:13
Պետք է սովորենք` մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:05
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ասուլիսը ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
Եթե ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Նովոսիբիրսկի մարզում տեղի է ունեցել ՀԱՊԿ «Կոբալտ-2024» զորավարժությունների բացման արարողությունը՝ Ռոսգվարդիայի գլխավորությամբ։ ՀԱՊԿ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ եռօրյա վարժանքներին մասնակցում են ներքին գործերի, ազգային անվտանգության մարմինների, ներքին զորքերի (ազգային գվարդիա), հատուկ և թմրամիջոցների դեմ պայքարի ծառայությունների, ինչպես նաև շտապ փրկարարական և հրդեհաշիջման կառույցների հատուկ ստորաբաժանումները Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից:

Հայաստանն այս վարժանքներին չի մասնակցում։

«Այսօր աշխարհում և մեր կազմակերպության պատասխանատվության գոտում ձևավորվող ռազմաքաղաքական իրավիճակը կարելի է բնութագրել գրեթե երկու բառով՝ լարված և բարդ։ Ուստի մենք պատրաստ ենք ցանկացած պահի գործել և մասնակցել ցանկացած տարածաշրջանի անվտանգության ապահովմանը»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Զորավարժությունների ընթացքում կյուրացվեն ուժերի և միջոցների գործողությունների նոր ձևեր ու եղանակներ, կփորձարկվեն զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի, հետախուզական միջոցների կիրառման մարտավարական հնարքներ: