Քննարկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում մի քանի հուշարձանների ընդգրկման վերաբերյալ հարցեր

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպվել է հանդիպում, որտեղ քննարկվել են պատմության և մշակույթի մի քանի անշարժ հուշարձաններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական և հիմնական ցանկերում ընդգրկելու հարցը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պատասխանատուները, ինչպես նաև համապատասխան փորձագետներ։ Քննարկվել են «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու հարցերը, ժամանակացույցը, խնդիրները։ Որոշվել է ընթացիկ տարվա աշնանը մեկնարկել վերոնշյալ հայտի  նախնական գնահատման գործընթացը:

 Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2024 թ. հուլիսի 20-30-ը Հնդկաստանի Նյու Դելի մայրաքաղաքում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանին «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորվել է համայնքների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Առաջիկայում Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտին վերաբերող հարցերը կքննարկվեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Քննարկման օրակարգի երկրորդ հարցը՝ «Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները» և «Երերույքի տաճարը և հնավայրը»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկված հայտերի տվյալների թարմացմանն է վերաբերել ընթացիկ տարում։ Նշվել է, որ կպատրաստվի հայտ՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հուշարձանախումբը, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը և հարակից կիրճը» նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում գրանցելու համար։ Փորձագետների կողմից ներկայացվել են նաև այլ հայտերի մշակման հաշվետվություններ, քննարկվել է դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեին ներկայացնելու ժամանակացույցը։