Կուրսկի շրջանի մի մասի կորստից հետո Պուտինը խոստացել է զբաղվել Պաղեստինով. The Moscow Times

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունները հետևում են Պաղեստինում տեղի ունեցող իրադարձություններին՝ չնայած Ուկրաինայի դեմ պատերազմին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ բանակցություններում, գրում է The Moscow Times-ը։

«Բոլորը քաջ գիտակցում են, որ Ռուսաստանն այսօր, ցավոք, պետք է պաշտպանի իր շահերը, պաշտպանի իր ժողովրդին զենքը ձեռքին, բայց այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, այն, ինչ կատարվում է Պաղեստինում, իհարկե, աննկատ չի մնում մեր կողմից»,- նշել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում երկարաժամկետ, հուսալի, կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել ՄԱԿ-ի բոլոր որոշումները և, առաջին հերթին, ստեղծել լիարժեք պաղեստինյան պետություն»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հարձակվեց Իսրայելի վրա՝ սպանելով ավելի քան 1 հազար մարդու։ Ի պատասխան՝ Թել Ավիվը ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ։ Օգոստոսի 12-ի դրությամբ՝ տարածաշրջանում զոհվել է գրեթե 40 հազար խաղաղ բնակիչ, ևս 92 հազարը վիրավորվել է։

Մինչ այդ, Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ 2022 թվականի փետրվարի 24-ից։ Ընթացիկ տարվա օգոստոսի 6-ին Ուկրաինայի Զինված ուժերն առաջին անգամ ռազմական գործողությունները տեղափոխեցին Ռուսաստանի տարածք՝ ներխուժելով Կուրսկի շրջան։ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) տվյալներով՝ մեկ շաբաթվա մարտերի ընթացքում՝ օգոստոսի 6-ից 12-ը, ուկրաինական բանակը գրավել է մոտ 800 քառ. կմ Ռուսաստանի տարածքից։ Ուկրաինական Deep State նախագիծը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են գրավել 44 բնակավայր։ Financial Times-ը ուկրաինական ուժերի առաջխաղացումը Ռուսաստանի տարածքի խորքում գնահատել է մոտ 30 կմ:

Միաժամանակ, Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը Պուտինին զեկուցել է, որ օգոստոսի 12-ի դրությամբ՝ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է գտնվում 28 բնակավայր, որտեղ մնացել է 2 հազար մարդ։