ԱՄՆ-ը Թուրքիային խնդրում է համոզել Իրանին՝ նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ կառավարությունը կոչ է անում իր բոլոր դաշնակիցներին ազդել Իրանի վրա՝ Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու համար։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքի խոսքով՝ դա վերաբերում է նաև Անկարային։ Նա ասել է, որ թուրքական իշխանություններն ամեն ինչ անում են էսկալացիան կանխելու համար, գրում է Reuters-ը։

«Մենք խնդրում ենք մեր բոլոր դաշնակիցներին, ովքեր հարաբերություններ ունեն Իրանի հետ, այդ թվում՝ Թուրքիային, համոզել նրան՝ գնալ ապաէսկալացիայի»,- ասել է դեսպանը Ստամբուլում լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա հավելել է, որ Թուրքիայի ներկայացուցիչները վստահ են, որ տարածաշրջանում էսկալացիա չի լինի։ Դիվանագետի խոսքով՝ այժմ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններն «ավելի լավ վիճակում են, քան երբևէ նախկինում»:

Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ղեկավարները բանակցություններից հետո Իրանին կոչ են արել զերծ մնալ Իսրայելի հետ հակամարտությունը սրելուց։ Ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս կոչը «զուրկ է քաղաքական տրամաբանությունից» և հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։

Իրանը խոստացել է մեծ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության: Ըստ Axios-ի՝ հարձակումը կարող է տեղի ունենալ մոտ օրերս։

Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «պատրաստվածության բարձր մակարդակի է բերված»։