ԱՄՆ-ն ու եվրոպական մի շարք երկրներ Իրանին կոչ են արել զերծ մնալ էսկալացիայից․ Իրանն արձագանքել է

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան Իրանի իշխանություններին կոչ են արել հրաժարվել Իսրայելի դեմ ռազմական հարձակման մշտական սպառնալիքներից։ Այս մասին ասվում է երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքներով Սպիտակ տան հրապարակած հայտարարության մեջ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հետևանքները, եթե այդպիսի հարձակում իրականացնի Իրանը։

Փաստաթղթում ասվում է, որ պետությունները նաև իրենց աջակցությունն են հայտնել տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու ջանքերին: Բացի այդ, երկրներն աջակցություն են հայտնել Իրանի ագրեսիայից և Թեհրանի կողմից աջակցվող խմբավորումների հարձակումներից Իսրայելի պաշտպանվելուն:

«Մենք հավանություն տվեցինք նախագահ Ջո Բայդենի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Խալիլ Էլ-Սիսիի և Կատարի Էմիր Թամիմի՝ բանակցություններն այս շաբաթվա վերջին վերսկսելու կոչին՝ հնարավորինս արագ համաձայնագիր կնքելու նպատակով, և ընդգծեցինք, որ այլևս չի կարելի ժամանակ կորցնել»,- ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ըստ Reuters-ի՝ ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ երկրների զսպվածության կոչը «զուրկ է քաղաքական տրամաբանությունից» և հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Ըստ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի՝ պետություններն այդպիսով պահանջում են, որ Իրանը չարձագանքի իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումներին։