ՌԴ Պետդումայում զինվորականներին մեղադրել են Կուրսկի շրջանի պաշտպանությունը ձախողելու մեջ

Լուրեր

09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուս զինվորականները նախապես չեն պատրաստվել Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Կուրսկի շրջանի վրա հարձակմանը և պատշաճ կերպով չեն կառուցել պաշտպանությունը։ Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ստորին պալատի պաշտպանության հանձնաժողովի անդամ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլևը, գրում է The Moscow Times-ը։

«Ո՞վ էր այն պլանավորել: Ո՞վ է մտածել այդ մասին: Սա լուրջ է։ Այսօր անհնար է նման լուրջ գործողություններ պլանավորել առանց մեր իմացության։ Չեմ հավատում, որ նրանք չգիտեին հակառակորդի զորքերի կենտրոնացման մասին [սահմանին]»,- գրել է Գուրուլևը Տելեգրամում։

Նա նաև քննադատել է Կուրսկի շրջանի պաշտպանական համակարգը։ Նրա խոսքով՝ ինքը տարածաշրջանում եղել է մինչ ուկրաինական ուժերի ներխուժումը և տեսել է, թե ինչպես են դաշտերն ականապատում։ Սակայն «առանց կրակային պաշտպանության» դրանք անօգուտ են, ընդգծել է Գուրուլևը։ Բացի այդ, ըստ պատգամավորի, պետական սահմանը պահող խումբը «սեփական հետախուզական միջոցներ չի ունեցել» և «վերջին պահին է ապահովվել անհրաժեշտ ամեն ինչով»։ Գուրուլևը կոչ է արել «մտածել, թե ինչ է կատարվում»։

«Մեզ մոտ զեկույցներում ոչ ոքի դուր չի գալիս ճշմարտությունը: Մեզ մոտ բոլորն ուզում են լսել, որ ամեն ինչ լավ է»,- եզրափակել է պատգամավորը։

Ավելի վաղ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին «բռնել» էին նախագահ Վլադիմիր Պուտինին Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի մասին կեղծ տեղեկություններ հայտնելիս։ Ըստ «Նովայա գազետա»-ի լրագրող Վալերի Շիրյաևի՝ օգոստոսի 7-ին Անվտանգության խորհրդի նիստում Գերասիմովն ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի մոտ 1000 զինվոր մտել է Ռուսաստանի տարածք, թեև արդեն այն ժամանակ բազմաթիվ ռազմական թղթակիցներ շատ ավելի մեծ թիվ էին նշել։