Վենեսուելայի ընդդիմությունը կոչ է անում բողոքի ցույցեր անցկացնել ամբողջ աշխարհում

Լուրեր

09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
Բոլորը

Վենեսուելայի ընդդիմությունը կոչ է արել օգոստոսի 17-ին բողոքի ցույցեր կազմակերպել «Վենեսուելայի փողոցներում և ամբողջ աշխարհում»՝ անհամաձայնություն հայտնելով ընտրություններում հանրապետության ղեկավար Նիկոլաս Մադուրոյի հայտարարված հաղթանակի հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այս ուղերձը ձեզ համար է, ովքեր իրենք իրենց չեն ճանաչում այսօրվա Վենեսուելայում, ովքեր հոգնել են իրենց ընտանիքների բաժանումից, ովքեր քվեարկել են և ցանկանում են, որ հարգվի այն, ինչ որոշեցիք հուլիսի 28-ին», – հայտարարել է ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն X սոցցանցի իր էջում։

Մաչադոն նաև կոչ է արել ակտիվություն դրսևորել իրենց բնակության վայրերում և կիսվել իր ուղերձի տեսանյութով բոլոր նրանց հետ, ում ցանկանում են հրավիրել միանալու բողոքի ցույցերին։ Ընդդիմության առաջնորդի տեսաուղերձը հրապարակումից հետո 4 ժամվա ընթացքում դիտվել է ավելի քան մեկ ու կես միլիոն անգամ։

Ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուրուտիան, որը փոխարինեց Մաչադոյին քվեաթերթիկում այն բանից հետո, երբ նրան արգելեցին առաջադրվել, հայտարարել է. «Մենք կհաղթենք, Վենեսուելան կհաղթի։ Կհանդիպենք 17-ին»։

Երկու ընդդիմադիր առաջնորդները մեկ շաբաթից ավելի ընդհատակում են․ Մաչադոն վերջերս հայտարարել էր, որ վախենում է իր կյանքի համար։