Երևանում հաճախակի են դարձել երկարատև հոսանքազրկումները․ պատճառներին ու փոխհատուցման մեխանիզմներին անդրադարձել են ՀԷՑ-ն ու ՀԾԿՀ-ն

Լուրեր

06.03.2026 | 16:44
Որ երկրներն են ՀՀ-ի համար սպառնալիք, որոնք՝ կարևոր քաղաքական գործընկեր . IRI-ի հարցման արդյունքները
06.03.2026 | 16:40
Իսրայելական ուժերը Թեհրանում ոչնչացրել են Խամենեիի ստորգետնյա բունկերը. իսրայելական բանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 16:31
Դատարան է հանձնվել Մարտի 1-ի գործով ևս 3 մեղադրյալների՝ Ռոբերտ Մելքոնյանի, Վալերիյ Օսիպյանի և Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
06.03.2026 | 16:27
Ջրաշենին են վերադարձվել 17,8 մլն դրամ մոտարկված արժեքով մանկապարտեզի շենքն ու հողատարածքը. վարչապետ
06.03.2026 | 16:20
Իսրայելը հայտարարել է Բեյրութին նոր հարվածների մասին. ՄԱԿ-ը զգուշացնում է՝ Լիբանանից զանգվածային տարհանման հրամանները միջազգային իրավունքի խախտում կարող են լինել
06.03.2026 | 16:11
ՌԴ-ն և Ուկրաինան ռազմագերիների նոր փոխանակում են իրականացրել՝ «300-ը 300-ի դիմաց» բանաձևով
06.03.2026 | 16:03
Սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ ձյան տեսքով
06.03.2026 | 15:51
Զինված ուժերի պատրաստվածության մակարդակը բարձրանում է, բոլոր հրահանգները տրված են. Բայրամով
06.03.2026 | 15:42
Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը վերջին օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով. Երևան է վերադարձել 104 քաղաքացի
06.03.2026 | 15:30
Լեբրոն Ջեյմսը գերազանցել է ռեկորդ, որը պահպանվում էր 1989 թվականից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 15:21
Շիրազում հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել․ իրանցի պաշտոնյա
06.03.2026 | 15:10
Արաբկիրում կրակոցների հեղինակը ձերբակալվել է // ԱՄԷ-ից շուրջ 200 քաղաքացի է վերադարձել ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
06.03.2026 | 15:03
Թրամփն աջակցում է քրդերի հարձակմանը Իրանում. Reuters
06.03.2026 | 14:55
Լոնդոնում 4 անձ է ձերբակալվել Իրանի հետ կապված հակաահաբեկչական հետաքննության շրջանակում
06.03.2026 | 14:44
ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել
Բոլորը

Վերջին օրերին Երևանի տարբեր թաղամասերում պարբերական բնույթ են կրում հոսանքազրկումները, ինչի հետևանքով անհարմարությունների են բախվում բնակիչները։ Երևանի տարբեր վարչական շրջանների բնակիչներ պարբերաբար ահազանգում են իրենց բնակարաններում երկարատև հոսանքազրկումների մասին՝ բողոք արտահայտելով նաև պատկան մարմինների հետ կապվելու և պատշաճ պարզաբանումներ ստանալու անհնարինության վերաբերյալ։

«Արմենպրես»-ը փորձել է հասկանալ հաճախակի դարձած հոսանքազրկումների պատճառները, ինչպես նաև մանրամասներ ճշտել խնդրին լուծում տալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից պարզաբանեցին՝ հոսանքազրկումների պատճառը «Երևանի ՀԷԿ-1»-ում վերջերս տեղի ունեցած հրդեհն է, որի հետևանքով ՀԷԿ-ի  աշխատանքի խափանումներ են եղել։

ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ նշված է, որ այս օրերին շարունակվում են «Երևանի ՀԷԿ 1»-ում (պատկանում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությանը) տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքները։

«ՀԷԿ-ից սնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30 և Արաբկիր վարչական շրջանի 20 տոկոսը։ Այսօրվա դրությամբ այդ բեռը տեղաբաշխվել է Ընկերության այլ ենթակայանների միջև, ու էլեկտրասնուցումն ապահովվում է պահուստային մալուխներով հավաքված, այլընտրանքային սխեմայի միջոցով։ Մինչդեռ սովորական պայմաններում պահուստային մալուխները ծառայում են հիմնական մալուխների փոխարինման համար: Այսինքն, եթե սովորական պայմաններում վթարի դեպքում մինչև հիմնական մալուխների նորոգումը դրանք փոխարինվում էին պահուստայինով, այժմ, չունենալով պահուստային սնուցում, բաժանորդները հոսանքազրկվում են, ինչպես նաև վթարների վերացման ժամկետները նախատեսվածից ավելի են տևում։ Հաշվի առնելով վերը նշված վթարի մեծ ծավալները՝ մեր մասնագետներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով, անում հնարավորը մեր բաժանորդներին նվազագույն անհարմարություն պատճառելու համար։ Ընկերության բաժանորդների սպասարկման տեղեկատվական ծառայության շուրջօրյա գործող 1-80 զանգերի կենտրոնն աշխատում է խիստ ծանրաբեռնված արտակարգ ռեժիմով, ստանում բազմաթիվ զանգեր, որոնցից բոլորին, ցավոք, հնարավոր չէ պատասխանել։ Հիշեցնենք նաև, որ էլեկտրամատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ոչ միայն օպերատորի, այլ նաև ավտոմատ ծառայության միջոցով, որի համար անհրաժեշտ է մուտքագրել բաժանորդական քարտի կամ պայմանագրին կցված հեռախոսահամարը»,- ասված է ՀԷՑ-ի պարզաբանման մեջ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից նաև հավելել են, որ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությունը, որին պատկանում է «Երևանի ՀԷԿ-1»-ը, զբաղվում է հրդեհի հետևանքները վերացնելու աշխատանքներով։

«Երբ ընկերությունն ավարտի աշխատանքները, դրանից հետո մենք կվերադառնանք մեր՝ նախկինում գործող էլեկտրամատակարարման հիմնական սխեմային, և նման մասշտաբի խնդիրներ այլևս չեն լինի»,-նշեցին ՀԷՑ-ից՝ առանց մանրամասնելու, թե ինչ ժամկետներում խնդիրը կվերացվի:

Խնդրեցինք նաև հստակեցնել, թե ո՞վ ու ի՞նչ եղանակով է փոխհատուցելու այն բաժանորդների կրած վնասները, որոնք տուժել են վերջին օրերին հաճախակի դարձած հոսանքազրկումներից։

ՀԷՑ-ից նշեցին, որ բաշխիչ ցանցի կանոնները երկու տեսակի փոխհատուցում են նախատեսում.

«Մի դեպքում, եթե քաղաքային համայնքում էլեկտրամատակարարման ընդհատումը գերազանցում է 4 ժամը, իսկ մարզային համայնքներում ՝ 8 ժամը, ապա այս դեպքում, անկախ բաժանորդի դիմումից, նրանց  տրամադրվում է փոխհատուցում: Երկրորդ դեպքում, եթե հոսանքի լարման շեղման հետևանքով բնակիչ-բաժանորդի մոտ որևէ կենցաղային տեխնիկա է շարքից դուրս եկել, մենք կամ նորոգում ենք, կամ, եթե այն նորոգման ենթակա չէ, տրամադրում ենք ֆինասական փոխհատուցում»:

«Արմենպրես»-ը հավելյալ պարզաբանումների, խնդիրների վերացման ժամկետները պարզելու նպատակով փորձեց կապ հաստատել նաև «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Գործակալությունն առաջիկա օրերին ևս կփորձի կապ հաստատել ընկերության պատասխանատուների հետ և հավելյալ պարզաբանումներ ստանալ խնդրի վերաբերյալ։

Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ը մեկնաբանություն է ստացել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Հանձնաժողովից նշեցին՝ եթե արձանագրվի, որ վերջին օրերին  էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումները  գերազանցել են  սահմանված ժամը, տեղի է ունեցել կանոնների խախտում, և բաժանորդներին չի վճարվել փոխհատուցում, ապա հանձնաժողովը հետամուտ կլինի հետագա գործողությունների իրականացմանը:

Հանձնաժողովից տեղեկացրեցին, որ ցանկալի է, որպեսզի բողոքներ ունեցող քաղաքացիները գրավոր տեղեկացնեն Հանձնաժողովին՝ հասցեական նշելով այն վայրը, որտեղ գրանցվել է խնդիր, և թե որքան ժամանակ է տևել անջատումը:

«Վերջին օրերին տեղի ունեցած անջատումների վերաբերյալ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը նույնպես ստացել է և՛ բանավոր, և՛ գրավոր բողոքներ։ Դրանց սահմանված կարգով ընթացք է տրվել։ Դիմումներն ու բողոքներն այժմ ուսումնասիրվում»,- նշեցին ՀԾԿՀ-ից: