Ուկրաինայի ԶՈՒ-ն մոտեցել է Կուրսկի ԱԷԿ-ին

Լուրեր

09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը, որոնք արդեն չորրորդ օրն է՝ Կուրսկի շրջանի տարածքում են և, ըստ ուկրաինական ռազմական աղբյուրների, վերահսկողության տակ են վերցրել առնվազն 20 բնակավայր, մոտենում են Կուրսկի ատոմակայանին։ Մարտերն ընթանում են Կուրչատով քաղաքից «մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա», որտեղ գտնվում է Կենտրոնական դաշնային շրջանի 19 շրջանների էներգիա մատակարարող կայանը, ասել է քաղաքային վարչակազմի ղեկավար Իգոր Կորպունկովը։

Նա տեղի բնակիչներին կոչ է արել խուճապի չմատնվել՝ հայտարարելով, որ քաղաքի բոլոր ձեռնարկություններն աշխատում են սահմանված կարգով։

Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի առաջապահ ջոկատին հաջողվել է հասնել Կրոմսկիե Բիկի գյուղ, որը գտնվում է ատոմակայանից մոտավորապես 30 կմ հեռավորության վրա։ Գյուղին նույնիսկ ավելի մոտ՝ 15 կմ հեռավորության վրա, գտնվում է Կուրսկ-Լգով-Ռիլսկ մայրուղին, որի նկատմամբ վերահսկողությունն ուկրաինական ուժերին թույլ կտա «շարժվել դեպի արևելք՝ Կուրչատով, որտեղ գտնվում է ատոմակայանը», գրում է «Военный Осведомитель»-ը։

Չորեքշաբթի Ռուսաստանի Ազգային գվարդիան հայտարարել է, որ կամրապնդի անվտանգությունը կայանում, որից կախված է Կուրսկի շրջանի արդյունաբերական ձեռնարկությունների 90%-ը։

«Ռազմավարական օբյեկտի անվտանգությունն ապահովելու համար հատուկ գործողությունների ուժերի և ԱԴԾ-ի մասնագետների ջոկատներ են տեղակայվել այնտեղ»,- գրում է «Ռիբար» տելեգրամյան ալիքը, որը մոտ է ՌԴ Պաշտպանության նախարարությանը։

Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Կուրսկի մարզ ներխուժման երեք օրվա ընթացքում հաջողվել է վերահսկողության տակ վերցնել 100 քառակուսի կմ տարածք, The Washington Post-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդականներից մեկը։

Ըստ պարբերականի աղբյուրների՝ Կիևն ԱՄՆ-ից խնդրել է վերացնել ՌԴ տարածքին ATACMS հրթիռներով հարվածելու սահմանափակումները, որպեսզի կարողանան պահել Կուրսկի մարզում գրաված տարածքներն ու բարելավել դիրքերը Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում։

Bloomberg-ի փոխանցմամբ էլ՝ ռուսական հետախուզությունը երկու շաբաթ առաջ գիտեր Ուկրաինայի Զինված ուժերի առաջիկա գրոհի մասին, սակայն Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն անտեսել է նախազգուշացումները և որոշել է չանհանգստացնել նախագահ Վլադիմիր Պուտինին այս տեղեկություններով։