Կարգավորվում է ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափով նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր տրամադրելու ծրագրի իրականացումը

Լուրեր

09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
Բոլորը

Օգոստոսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին» N 2346-Ա որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ծրագրի բաղադրիչ փուլերի որոշ ժամկետներ, ինչպես, օրինակ, առաջարկի հրավերի հայտարարման ժամկետը, քննարկվել է հայտատուների հետ։ Մրցույթի որակավորված մասնակիցները հուլիսին ուսումնասիրական այցեր են կատարել Հայաստան, ինչի արդյունքում նաև խնդրել են որոշակի ողջամիտ ժամկետով երկարաձգել բուն մրցույթի հայտարարումը (Առաջարկի հարցումը), ինչը հնարավորություն կտա ավելի մանրամասն մշակված որակյալ առաջարկներ պատրաստել։ Առաջարկն ընդունելի է համարվել նաև հայկական կողմի տեսանկյունից, քանի որ երկփուլի գործընթացի բուն մրցույթի փուլի վերջին նախապատրաստության ժամանակահատվածն է, և ծրագրի գնահատող հանձնաժողովը նույնպես մասնավորի հետ 11 տարվա կնքվելիք պայմանագիրը վերջնականացնելու, մրցույթի տեխնիկական պահանջները պատշաճ բանակցելու անհրաժեշտություն է տեսնում։ Ընդգծվեց, որ ընդունված որոշմամբ՝ մրցույթը կհայտարարվի սեպտեմբերի ավարտին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է՝ առաջարկվող ժամանակացույցի համաձայն նոր ձևաչափով անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը երբ է նախատեսվում, ինչին ի պատասխան Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը պատասխանել է. «2025 թվականի մարտին, եթե գործընթացն ամբողջովին հարթ ընթանա, հաղթող ընկերության հետ պայմանագրի կկնքվի: Մինչև մեկ տարի ժամկետում, այսինքն՝ մինչև 2026 թվականի մարտը, հաղթող գործընկերը կապահովի ենթակառուցվածքը. պետք է սերվերային տնտեսությունն ամբողջովին նորը լինի, ամբողջովին նոր արտադրական գործընթաց պետք է կազմակերպի, հնարավորություն ունենա Երևանում և մարզերում գրասենյակներ ձեռք բերել, նոր աշխատակիցներ ունենալ և անցում կատարել ծառայությունների մատուցմանը»:

Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է. «Մենք կունենանք անձնագրեր կամ նույնականացման քարտեր, որոնք հնարավորություն են տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սահմանն անցնել այդ թվում՝ առանց ֆիզիկական կոնտակտի որևէ սահմանապահի հետ, այդ թվում՝ եվրոպական սահմանին»:

Մհեր Գրիգորյանը հիշեցման կարգով դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին. «Այսօրվանից պետք է մտածենք, թե ինչպես ենք կազմակերպում օդանավակայանում տեխնիկական հագեցվածության բարելավման գործընթացը, որպեսզի բիոմետրիկ համակարգը լիարժեք գործի՝ ոչ թե որպես անձնագիր-բուկլետ, այլ որպես քաղաքացուն անձնագիր-ծառայություն մատուցող, որպեսզի նոր անձնագրերի ներդրման օրվանից օդանավակայանում համակարգը լիարժեք գործի»: