Կուրսկի շրջանում ռուսական բանակի ջախջախված շարասյան տեսանյութը հայտնվել է համացանցում

Լուրեր

09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
Բոլորը

Օգոստոսի լույս 9-ի գիշերը տելեգրամ-ալիքներում սկսել են հայտնվել ռուսական ջախջախված ռազմական ավտոշարասյան տեսանյութերը, որին, իբր, հարվածել են Ուկրաինայի զինված ուժերը։ Անցնող մեքենաներից նկարահանված տեսանյութերից մեկում ճանապարհի երկու կողմերում կա 14 այրված բեռնատար և մեկ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։ Բեռնատարների հետնամասում տեսանելի են տասնյակ զինվորականների մարմիններ։ Տեսանյութից հնարավոր չէ գնահատել զոհերի թիվը, գրում է Meduza-ն։

Տեսանյութը նկարահանվել է Ռիլսկ քաղաքի ծայրամասում գտնվող Օկտյաբրսկոյե գյուղի E38 մայրուղու վրա։ Այն տեղից, որտեղ ոչնչացվել է ռուսական զինտեխնիկան մինչև Ուկրաինայի զինված ուժերի մոտակա հայտնի դիրքերը՝ Կորենևո շրջկենտրոնից դեպի արևելք, մոտ 30 կիլոմետր է, մինչև Ուկրաինայի հետ սահմանը՝ 35 կիլոմետր։

Հայտնի չէ, թե ռուսական բանակի ո՞ր ստորաբաժանմանն է պատկանել շարասյունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մեքենաները պատկանել են 44-րդ բանակային կորպուսին, որը Լենինգրադի ռազմական օկրուգի նոր ստորաբաժանում է, ստեղծվել է 2024 թվականին Լենինգրադի մարզի Լուգա քաղաքում։

«Ռազմական տեղեկատու» Telegram-ալիքը գրում է, որ օգոստոսի 9-ի գիշերը ավտոշարասյունը ենթարկվել է HIMARS MLRS հրթիռների հարձակման։ Ավելի ուշ այն հրապարակել է, իբր, Կուրսկի շրջանում հայտնաբերված HIMARS հրթիռների բեկորների լուսանկարը՝ նշելով, որ դրա հիման վրա կարելի է «վստահորեն փաստել», որ ավտոշարասյունը խոցվել է դրանց կողմից և «ոչ կամիկաձե անօդաչուներից»:

Mash տելեգրամ-ալիքի փոխանցմամբ՝ ավտոշարասյան վրա հարձակման հետևանքների վերաբերյալ տեսանյութերից մեկի հեղինակն արդեն ձերբակալվել է ԱԴԾ աշխատակիցների կողմից։ Նա Օկտյաբրսկոյե գյուղի 48-ամյա բնակիչ է, որը, իբր, կադրերը փոխանցել է ուկրաինական տելեգրամ-ալիքի ներկայացուցչին։ Հարցաքննության ժամանակ, ըստ աղբյուրի, կալանավորվածն ասել է, որ «նկարահանել և հանձնարարությամբ կադրեր է ուղարկել ուկրաինացիներին», փոխարենը նրան «խոստացել են գումար և ՆԱՏՕ-ի երկրներից մեկի քաղաքացիություն»։