ՌԴ Լիպեցկի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ռազմական օդանավակայանում, մոտակա բնակավայրերից մարդիկ են տարհանվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Լիպեցկի ռազմական օդանավակայանում։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից, փոխանցում է Current Time-ը։
Astra-ի տեղեկություններով, օդանավակայանում ԱԹՍ-ների գրոհից հետո, ամենայն հավանականությամբ, հրդեհվել է սպառազինությամբ պահեստը։ Մարզպետ Իգոր Արտամանովն առավոտյան իր ուղերձներում չի հիշատակել օդանավակայանում բռնկված հրդեհը։ Նա հայտնել է, որ Լիպեցկը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման։  Նրա խոսքով՝ պայթուցիկ առարկաների պայթյունը տեղի է ունեցել «քաղաքացիական շենքերից հեռու»։ Պայթյունի հետեւանքները վերացնելու համար Լիպեցկի մունիցիպալ շրջանում արտակարգ դրություն է մտցվել և դադարեցվել է երթևեկությունը։

«Բնակիչների անվտանգությունն ապահովելու համար որոշում է կայացվել տարհանել հետևյալ բնակավայրերը՝ Կոպցևի Խուտոր, Ֆեդորովկա, Յակովլևկա, Տինկովկա: Այս բնակավայրերի բնակիչները պետք է հետևեն արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչների ցուցումներին»,- գրել է նա։

Տարհանման գոտում է հայտնվել 416 տնային տնտեսություն։ Այս բնակավայրերը գտնվում են ռազմական օդանավակայանի մոտ։ Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ։

Վնասվել է նաև էներգետիկ ենթակառուցվածքը։ Լիպեցկի որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության, սակայն ավելի ուշ էլեկտրամատակարարումը վերականգնվել է։