Հարավային Կորեան ցանկանում է արգելել Հյուսիսային Կորեայի օլիմպիականներին իրենց հետ տանել Samsung սմարթֆոնները

Լուրեր

21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կարծում է, որ Փարիզի Օլիմպիական խաղերում Հյուսիսային Կորեայի թիմին Samsung սմարթֆոններ նվիրելը խախտում է ՄԱԿ-ի բանաձևը, որն արգելում է Հյուսիսային Կորեայի հասանելիությունը արդյունաբերական սարքավորումներին։ Հարավային Կորեայի կառավարությունն այս հարցով սպասում է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմանը, գրում է Yonhap-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ում իր աղբյուրներին։

«2397 բանաձևի 7-րդ հոդվածի համաձայն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելում է Հյուսիսային Կորեային ցանկացած արդյունաբերական սարքավորումների ուղղակի կամ անուղղակի մատակարարումը, վաճառքը կամ փոխանցումը։ Սմարթֆոնները, ըստ այս որոշման, համարվում են արգելված իրեր»,- ասել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

Օլիմպիական խաղերի գործընկեր Samsung Electronics-ը մարզիկներին բաժանել է Galaxy Z Flip սմարթֆոնի օլիմպիական տարբերակը։ Ըստ լրատվամիջոցների՝ հյուսիսկորեացի մարզիկներն ընդունել են նվերը։

2018 թվականին Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ ԿԺԴՀ-ի թիմից պահանջվել էր խաղերի ավարտից հետո վերադարձնել սմարթֆոնները։ Այն ժամանակ մարզիկները հրաժարվել էին Samsung-ի առաջարկած սարքերից։