Եվրոպական խաղաղության հիմնադրամից օգնության տրամադրումը Հայաստանի կողքին լինելու ԵՄ-ի հանձնառությունն է. շվեյցարացի պատգամավոր

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատի բնորոշմամբ՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի հատկացման վերաբերյալ Եվրոպական միության որոշումը ԵՄ-ի՝ ռազմական առումով Երևանի կողքին կանգնած լինելու հանձնառությունն է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում շվեյցարացի պատգամավորը նման կարծիք հայտնեց՝ նկատելով, որ, այդուհանդերձ, դեռևս դժվար է դատել, թե իրականում ինչի՞ կհասցնի այդ միջոցների տրամադրումը՝ գործառնական և տեխնիկական մակարդակով։ Ըստ պատգամավորի՝ դա դեռ պետք է տեսնել հետագայում:

«Բայց մի բան հստակ է, որ այս ներդրումը հանձնառություն է․ Եվրոպական միության՝ ռազմական առումով Հայաստանի կողքին լինելու հանձնառություն։ Հուսով եմ, որ սա կարող է նաև զսպող ազդեցություն ունենալ։ Եվ նաև հուսով եմ, որ այս՝ դեռևս համեմատաբար փոքր գումարը կլրացվի հետագա միջոցներ հատկացնելու որոշումներով՝ հատկապես ճգնաժամի պարագայում», – իր խոսքում ընդգծեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը։

Խոսելով նաև Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու որոշման մասին՝ Մյուլլեր-Ալտերմատը կարծիք հայտնեց, որ ինչքան ազատ լինի մարդկանց տեղաշարժն, այնքան երկրների միջև հարաբերությունները կսերտանան, հետևաբար վիզաների ազատականացումը ևս բարձր արժեք ունի Հայաստանի Հանրապետության համար։

«Վիզայի ազատականացումը յուրօրինակ խորհրդանիշ կլինի Երևանի՝ Մոսկվայից դեպի Բրյուսել կողմնորոշման փոփոխության համար։ Եվ հակառակը, դա հաստատում է, որ Բրյուսելը հասկացել է այս վերակողմնորոշումը», – շեշտեց պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ կարող է ԵՄ-ի կողմից ընդունված այս որոշումն ամրապնդել ու ավելի սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, և ի՞նչ կարևորություն կարող է ունենալ այն պաշտոնական Երևանի համար։

Ըստ նրա՝ այս ամենից զատ, բնակչության համար ևս մեծ օգուտ կլինի, եթե նրանք վերջապես կարողանան առանց վիզայի մեկնել Եվրոպա։

«Իմ բոլոր հայ ընկերները տառապում են վիզայի պահանջների բյուրոկրատիայից», – եզրափակեց Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը։