Ուկրաինայի ԶՈՒ-ն Կուրսկի շրջանում երեք գյուղ է գրավել․ նահանգապետը բնակչությանն արյուն հանձնելու կոչ է արել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 6-ին Կուրսկի շրջանի Սուդժանսկի շրջան ներխուժած ուկրաինական զորքերին հաջողվել է սահմանային գոտում ամրապնդել դիրքերը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Ռիբար» տելեգրամ-ալիքը, փոխանցում է Meduza-ն։

Տելեգրամ-ալիքի հեղինակ Միխայիլ Զվինչուկի տեղեկացմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Նիկոլաևո-Դարինո, Դարինո և Սվերդլիկովո գյուղերը։ Բացի այդ, Գոնչարովկայում և Օլեշնիայում մարտեր են ընթանում ուկրաինական և ռուսական զորքերի միջև։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերի մինչև 400 զինվորականներ ներխուժել են Կուրսկի շրջանի տարածք, մինչև երկու հազար զինվորականներ էլ կենտրոնացած են սահմանի երկայնքով, գրում է «Ռիբարը»։

Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը դեպի Սուջա, քաղաքի բնակչությունը փաստացի տարհանվել է։ Ռուսական պատերազմամետ էջերում խոսվում է այն մասին, որ ուկրաինական զորքերի նպատակներից մեկը կարող է լինել Սուջայի գազաչափման կայանի ոչնչացումը։

Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը կոչ է արել բնակչությանն արյուն հանձնել՝ տարածաշրջանում մարտերի մասին տեղեկությունների ֆոնին։

«Կարող եք արյուն հանձնել Կուրսկի տարածաշրջանային արյան փոխներարկման կենտրոնում և շրջկենտրոնի Կարմիր հրապարակում գտնվող շարժական կայանում։ Կոչ եմ անում Կուրսկի բնակիչներին անտարբեր չմնալ»,- հավելել է նա։

Տեղական իշխանություններն ու ՌԴ պաշտպանության նախարարությունը մանրամասներ չեն հայտնում Կուրսկի շրջանում ընթացող մարտերի մասին։