Սպանված Իսմայիլ Հանիեի փոխարեն ՀԱՄԱՍ-ը քաղբյուրոյի նոր ղեկավար ունի. Իսրայելի իշխանությունները կոչ են արել վերացնել նրան

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել կազմակերպության քաղաքական թևի նոր ղեկավարի հարցում։ Անցյալ շաբաթ Թեհրանում սպանված Իսմայիլ Հանիեի իրավահաջորդը կլինի Յահյա Սինվարը, որը նախկինում ղեկավարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն Գազայի հատվածում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իսլամական դիմադրության ՀԱՄԱՍ շարժումը հայտարարում է, որ Յահյա Սինվարն ընտրվել է շարժման քաղաքական թևի ղեկավար», – ասվում է խմբավորման հայտարարության մեջ:

Սինվարը Գազայի հատվածում խմբավորման ղեկավար է դարձել 2017 թվականին, մինչ այդ նա երեք անգամ հայտնվել է իսրայելական բանտում, որտեղ վերջին անգամ պետք է կրեր 4 ցմահ ազատազրկում։
Նրան հաջողվել է ազատության մեջ հայտնվել միայն այն պատճառով, որ նա մեկն էր այն շուրջ հազար գերիներից, որոնց Իսրայելն ազատ է արձակել իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի դիմաց։

Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով՝ հենց Սինվարն է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա համակարգված հարձակումների շարքի գլխավոր կազմակերպիչն ու ռազմավարը, որոնց զոհ գնաց մոտ 1200 մարդ։

Սինվարի գտնվելու ճշգրիտ վայրը հայտնի չէ, բայց ընդհանուր առմամբ ընդունված է համարել, որ նա, ամենայն հավանականությամբ, դեռ թաքնվում է Գազայի հատվածում, որտեղ իսրայելական զորքերը կռվում են արդեն 11-րդ ամիսը:

Նոր ղեկավարի նշանակման մասին հայտարարությունը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում լարվածության հերթական սրման ժամանակաշրջանում: Հանիեի սպանության մեջ մեղադրելով Իսրայելի իշխանություններին՝ Թեհրանը և նրա դաշնակիցները խոստացել են «անխուսափելի հատուցում»:

Իսրայելի իշխանությունները դեռ ոչինչ չեն ասել Հանիեի սպանության մասին։ Միևնույն ժամանակ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը երեքշաբթի երեկոյան կոչ է արել «արագ վերացնել» Սինվարին։

«Գլխավոր ահաբեկիչ Յահյա Սինվարի նշանակումը ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդ՝ փոխարինելով Իսմայիլ Հանիեին, ևս մեկ համոզիչ պատճառ է նրան հնարավորինս արագ վերացնելու և այս ստոր կազմակերպությունը երկրի երեսից ջնջելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում: