Իրանը ՌԴ-ից ՀՕՊ համակարգեր է խնդրել Իսրայելի հետ պատերազմին պատրաստվելու համար․ The New York Times

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը, որը Ռուսաստանին հարձակողական անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ուկրաինայի հետ պատերազմի համար, խնդրել է փոխադարձ ծառայություն մատուցել. Թեհրանին անհրաժեշտ են առաջադեմ ՀՕՊ համակարգեր՝ Իսրայելի հետ հակամարտության սրման պայմաններում, գրում է The New York Times-ը։

Իրանցի երկու պաշտոնյաներ, որոնք ծանոթ են ռազմական պլանավորմանը, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամ, հաստատել են, որ Թեհրանը նման խնդրանք է ներկայացրել Մոսկվային: Աղբյուրների խոսքով՝ Ռուսաստանը համաձայնել է օգնել և արդեն սկսել է ժամանակակից ռադարների ու հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը։

Ըստ հրապարակման՝ որոշումն ընդունվել է՝ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնությունը տնտեսական և մշակութային կապեր ունի Իսրայելի հետ, որտեղ մեծ թվով ռուսաստանցի հրեաներ են ապրում։ Վերլուծաբաններն ասում են, որ Մոսկվան չի կարող իրեն թույլ տալ մերժել Թեհրանի խնդրանքը, քանի որ Ուկրաինայի դեմ պատերազմում մեծապես հենվում է իրանական Shahed անօդաչու թռչող սարքերի վրա:

Իրանը պատրաստվում է հարվածել Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության վրեժը լուծելու համար։