Իրանը Հունգարիայի ԱԳ նախարարի միջոցով հայտնել է Իսրայելի վրա հարձակվելու մտադրության մասին և փակել երկրի օդային տարածքը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը որոշել է հարձակվել Իսրայելի վրա և այս մասին հաղորդագրություն է փոխանցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի հայտարարությունը։

Ըստ Կացի՝ Սիյարտոն զանգահարել է իրեն և հայտնել, որ համապատասխան տեղեկությունը ստացել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ զրույցի ընթացքում։

«Իրանը հայտնել է, որ մտադիր է հարձակվել Իսրայելի վրա։ Աշխարհը պետք է Իրանից հատուցում պահանջի ցանկացած ագրեսիվ գործողության համար»,- ասել է Կացը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում:

The Wall Street Journal-ն իր հերթին գրում է, որ Իրանը ծանուցումներ է ուղարկել օտարերկրյա քաղաքացիական ավիացիայի ղեկավարներին երկրի օդային տարածքից խուսափելու անհրաժեշտության մասին՝ կապված իրանական բանակի կողմից Իսրայելի վրա հնարավոր հարձակման հետ։ Ծանուցումները տարածվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը G7-ի երկրների արտգործնախարարներին տեղեկացրել է, որ Իրանն առաջիկա 1-2 օրվա ընթացքում հարձակում է նախապատրաստում Իսրայելի վրա։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը չի հստակեցրել, թե ինչպիսի հարձակում է նախապատրաստում Իրանը, սակայն նշել է՝ հարձակումը կարող է վերջ դնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև հետագա ամբողջ փոխգործակցությանը։ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանվել: