Կիմ Չեն Ընը թույլատրել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է ԱՄՆ-ի հետ շարունակվող դիմակայության համատեքստում երկրի ռազմական ներուժի ավելացման անհրաժեշտության մասին։ Միևնույն ժամանակ, նա թույլատրել է Փհենյանի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը, սակայն նշել է, որ ԿԺԴՀ-ն միշտ պետք է պատրաստ լինի առճակատման, փոխանցում է Կոմերսանտը։

Օգոստոսի 4-ին Կիմ Չեն Ընը ելույթ է ունեցել զորքերին 250 նոր մարտավարական հրթիռային համակարգերի հանձնման արարողության ժամանակ։ Այսօր արդեն նրա ելույթը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): ԿԺԴՀ ղեկավարն ասել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ի հետ հակամարտությունը մոտեցել է «վտանգավոր կետի», աճել են միջուկային զենքի կիրառման ռիսկերը։

«Այս պայմաններում մեր հանրապետության զինված ուժերի հզորությունը և մեր անկախ պաշտպանական արդյունաբերության առաջընթացը պետք է շարունակեն արագանալ։ Ե՛վ երկխոսությունը, և՛ առճակատումը կարող են լինել մեր ընտրությունը, բայց մենք պետք է ավելի զգույշ պատրաստվենք առճակատմանը»,- ասել է նա։

Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ի զինված ուժերի առաջնահերթությունը «ոչ միայն ԱՄՆ-ից բխող սպառնալիքներին, այլ նաև ապագա անվտանգության ռիսկերին արձագանքելու կարողությունն է»։