ՌԴ-ում հերթական բարձրաստիճան զինվորականն է ձերբակալվել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ դատարանը խարդախության մեղադրանքով քննչական մեկուսարան է ուղարկել «Պատրիոտ» այգու տնօրեն, գնդապետ Վյաչեսլավ Ախմեդովին։ Հուլիսին լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ ՊՆ գլխավոր պարկում խուզարկություններ են տեղի ունենում։ Ախմեդովի ձերբակալությունը տեղի է ունեցել պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ կոռուպցիոն բացահայտումների ֆոնին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՌԴ Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ հետաքննում է ՌԴ ՊՆ պաշտոնատար անձանց, ՌԴ ԶՈՒ «Պատրիոտ» մշակույթի և հանգստի կենտրոնական ռազմահայրենասիրական այգու և համանուն ցուցահանդեսային կենտրոնի դեմ։ Գործը հարուցել են ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասով։

Դատարանը որոշել է կալանքի տակ առնել այգու տնօրենին, իսկ ՊՆ նորարարական զարգացման վարչության պետի տեղակալ գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովի խափանման միջոցի հարցը դեռ չի լուծվել։ Ըստ քննիչների՝ գնդապետ Ախմեդովը և գեներալ Շեստերովը «հանցակիցների հետ միասին» ներգրավված են եղել բյուջետային միջոցների հափշտակության մեջ, որոնք հատկացվել են ինչպես «Պատրիոտ» այգու, այնպես էլ ցուցահանդեսային կենտրոնի գործունեությանն աջակցելու համար:

Հուլիսի 23-ին ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնել են, որ ռազմական քննիչները գործողություններ են իրականացնում Patriot այգում և փաստաթղթեր են առգրավում։

ՏԱՍՍ-ի պնդմամբ՝ խուզարկությունները կապ չունեն ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Տիմուր Իվանովի դեմ հարուցված քրեական գործի հետ, և քննչական գործողությունները կապել են պետական գնումների ընթացքում ավելի քան 40 միլիոն ռուբլու հափշտակության հետ։

Այս տարվա ապրիլին Իվանովի կալանավորմամբ սկսվեցին մի շարք աղմկահարույց քրեական գործեր պաշտպանության նախարարության համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ։