Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել և լքել երկիրը՝ զանգվածային բողոքի ցույցերի ու հարյուրավոր զոհերի ֆոնին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք հանգեցրել են հարյուրավոր զոհերի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Շեյխ Հասինան երկուշաբթի  մեկնել է Հնդկաստանի Ագարթալա քաղաք՝ Դաքքայից փախուստից հետո։ Հնդկաստանը մտադիր է նրան անվտանգ անցում առաջարկել, նշում են հետախուզական աղբյուրները։

Երկրի բանակի շտաբի պետ, գեներալ Վաքեր-Ուզ-Զամանը ժողովրդին ուղղված ուղերձում հաստատել է, որ վարչապետը հրաժարական է տվել։ Նա հայտարարել է, որ ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն՝ հավելելով, որ մտադիր է հանդիպել նախագահ Մուհամեդ Շահաբուդդինի հետ ու հույս հայտնել, որ լուծումը մինչև օրվա վերջ կգտնվի։

Զամանն ասել է, որ արդեն խոսել է երկրի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հետ: Դեռևս պարզ չէ, թե ով է գլխավորելու կառավարությունը։ Նա  «արդարություն» է խոստացել Բանգլադեշի բոլոր մարդկանց համար, մի բան, որը պահանջում են ցուցարարները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հարյուրավոր մարդկանց մահից հետո:

Երկուշաբթի հազարավոր մարդիկ ներխուժել են Գանոբհաբան՝ վարչապետի նստավայր: Կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են ցուցարարները թալանում վարչապետի նստավայրը։

Կիրակի օրը առնվազն 90 մարդ է զոհվել ոստիկանության և վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև բախումների հետևանքով։ Զոհվածների թվում են 13 ոստիկաններ։ Նրանք սպանվել են մայրաքաղաք Դաքայից 100 կմ հյուսիս գտնվող Սիրաջգանջ քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետևանքով։

Ուսանողների բողոքի ակցիաները պետական ծառայության աշխատատեղերի քվոտային համակարգի վերացման պահանջով սկսվել էին հուլիսին։ Բողոքի ցույցերը վերաճել են վարչապետի իշխանությունից հեռացնելու արշավի, որը 15 տարի իշխանության ղեկին է և վերջին անգամ հունվարին վերընտրվել է չորրորդ ժամկետով:

Այս ընթացքում ավելի քան 280 մարդ է մահացել։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, իսկ վարչապետը հրամայել է երկրում անջատել բջջային ինտերնետը։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը կոչ է արել Բանգլադեշի իշխանություններին դադարեցնել բռնությունները։ Նա նաև մտահոգություն է հայտնել երկուշաբթի Դաքայում ծրագրված զանգվածային երթի կապակցությամբ և նախազգուշացրել հետագա էսկալացիայի ռիսկի մասին։