Իսրայելը դիտարկում է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի իշխանությունները դիտարկում են Իրանի սպասվող հարձակմանն արձագանքելու տարբերակներ, այդ թվում՝ կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը, գրում է Ynet պորտալը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների։

«Առաջին անգամ վարչապետը և նրա անվտանգության աշխատակիցները քննարկել են հնարավոր կանխարգելիչ հարվածը»,- ասվում է հրապարակման մեջ։

Սակայն, ըստ լրատվականի, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն ու Իսրայելն ունենան անհրաժեշտ հետախուզական տվյալներ, այդ թվում՝ Իրանի գրոհի ծրագրի մասին։ Ընդ որում, ըստ իսրայեցի պաշտոնյայի, հրեական պետության ռազմական ներուժն ու ամերիկյան ռազմական մասնակցության մակարդակը «հասել են գագաթնակետին»։

Հուլիսի 31-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել էր Թեհրանում գտնվող նստավայրի վրա հարձակման հետևանքով քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան մասին, ուր նա ժամանել էր Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցելու։ Շարժումը սպանության համար պատասխանատու է համարում Իսրայելին և Միացյալ Նահանգներին՝ խոստանալով, որ այս հարձակումն անպատասխան չի մնա։

Միաժամանակ, մեկ օր անց Լիբանանում սպանվել է «Հըզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով։ «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարել է, որ շարժումն անցնում է Իսրայելի հետ պայքարի նոր մակարդակի։

Իսրայելը չի մեկնաբանել Հանիեի մահվան հետ կապված մեղադրանքները, սակայն ընդունել է Շուքրի դեմ մահափորձի պատասխանատվությունը, որին Իսրայելի պաշտպանության բանակը պատասխանատու է համարում Գոլանի բարձունքների հրետակոծության համար, որի հետևանքով 12 մարդ է զոհվել:

Ըստ The New York Times-ի՝ Հանիեի սպանությունից հետո Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հանիեի արյանը կպատասխանի «խիստ պատիժով», որը պետք է իրականացվի համապատասխան ձևով, համապատասխան ժամանակ և վայրում: