Մեծ Բրիտանիայում անկարգությունների պատճառով ևս 150 մարդ է կալանավորվել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայում աջակողմյան խմբերի բողոքի ցույցերն անկարգությունների վերածվելու ֆոնին օգոստոսի 3-ից ավելի քան 150 մարդ է ձերբակալվել, հայտնել են թագավորության ոստիկանությունից: Ի թիվս այլ վայրերի՝ բռնության բռնկումներ են գրանցվել Լիվերպուլում, Մանչեսթերում, Միդլսբրոյում, Բրիստոլում և Բելֆաստում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մեծ Բրիտանիայում անկարգությունները շարունակվում են արդեն հինգերորդ օրն անընդմեջ։ Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է «աջ ծայրահեղականների խուլիգանության» մասին՝ դրանց մասնակիցներին սպառնալով իրավական պատասխանատվությամբ։ Նա ոստիկանությանը «կառավարության լիակատար աջակցությունն է խոստացել ընդդեմ «ծայրահեղականների, որոնք փորձում են բորբոքել լարվածություն»։

Բռնկված անկարգությունները համարվում են երկրում վերջին տասը տարիների ընթացքում ամենազանգվածայինը։ Դրանց պատճառ է դարձել ներգաղթյալների ընտանիքից 17-ամյա դեռահասի կատարած հանցագործությունը։ Հուլիսի 29-ին Սաութպորտ առողջարանային քաղաքում նա դանակով հարձակվել է կրտսեր տարիքի դպրոցականների պարային ստուդիայի վրա։

Հարձակման հետևանքով երեք աղջիկ է զոհվել, ևս ութ երեխա դանակահարվել է, որոնցից հինգի վիճակը ծանր է։

Երեխաներին օգնելու շտապած երկու մեծահասակներ նույնպես ծանր վնասվածքներով հիվանդանոցում են։ Հարձակվողին ձերբակալել են և մեղադրանք առաջադրել։