Իրանն ու «Հըզբոլլահ»-ը կարող են հարձակվել Իսրայելի վրա առաջիկա 1-2 օրվա ընթացքում․ Բլինքեն

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի G7-ի երկրների իր գործընկերներին ասել է, որ Իրանի և «Հըզբոլլահ»-ի հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն երկուշաբթի։ Այս մասին Axios-ին հայտնել է երեք աղբյուր:

Բլինքենը տեսակոնֆերանս է հրավիրել, որպեսզի ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցների հետ համակարգի Իրանի և «Հըզբոլլահ»-ի վրա դիվանագիտական ​​ճնշում գործադրելու ջանքերը՝ հնարավորինս նվազագույնի հասցնելու նրանց պատասխան գործողությունների հնարավորությունը:

Իրանը և նրա լիբանանյան դաշնակից «Հըզբոլլահ»-ը խոստացել են պատասխանել Իսրայելի կողմից Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի և Բեյրութում «Հըզբոլլահ»-ի ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրի սպանություններին:

Աղբյուրներն ասել են,  որ Բլինքենն ընդգծել  է՝ ԱՄՆ-ը հավատում է, որ Իրանը և «Հըզբոլլահ»-ը կպատասխանեն: Նա նաև ասել է, որ պարզ չէ, թե պատասխանն ինչ ձևով է լինելու։ Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը չգիտի հարձակումների ճշգրիտ ժամանակը, սակայն ընդգծել է՝ այն կարող է սկսվել առաջիկա 24-48 ժամվա ընթացքում, այսինքն՝ երկուշաբթի օրը։

Պետքարտուղարն իր գործընկերներին ասել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է էսկալացիայի ցիկլը կոտրելու ուղղությամբ՝ փորձելով հնարավորինս սահմանափակել Իրանի և «Հըզբոլլահ»-ի հարձակումները, իսկ հետո զսպել Իսրայելի պատասխանը: Բլինքենը խնդրել է մյուս արտգործնախարարներին դիվանագիտական ​​ճնշում գործադրել Իրանի, «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի վրա՝ առավելագույն զսպվածություն պահպանելու համար: Բլինքենը G7-ի արտգործնախարարներին ասել է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի ավելացումը զուտ պաշտպանական նպատակներով է։

Տեսազանգին ներկա աղբյուրներից մեկն ասել  է, որ Բլինքենը վրդովված է եղել, երբ նախարարներին տեղեկացրել է Իսրայելի հետ Գազայի պատանդների և հրադադարի համաձայնագրի շուրջ վերջին բանակցությունների մասին: Նա ասել է, որ վարչակազմը զգում էր, որ «մոտ է բեկմանը»՝ մինչև Թեհրանում սպանությունը:

«Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ, որը սպառնում է ավելի լայն հակամարտություն հրահրել տարածաշրջանում։ Կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ձեռնպահ մնալ պատասխան բռնության ներկայիս կործանարար ցիկլը շարունակելուց, նվազեցնել լարվածությունը և կառուցողականորեն ներգրավվել լարվածության թուլացման գործում: Ոչ մի երկիր կամ ազգ չի շահի Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայից»,- ասվում է G7-ի նախարարների հայտարարության մեջ։

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրատվամիջոցին հրաժարվել է մեկնաբանություն տալ։