Գենդերային սկանդալ՝ Օլիմպիական խաղերում. իտալուհին հրաժարվել է շարունակել պայքարը նախկինում սեռային պատկանելության թեստը տապալած մարզիկի հետ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Փարիզի օլիպմիական խաղերում մինչև 64 կգ քաշային կարգում բռնցքամարտի կանանց մրցաշարում իտալացի Անժելա Կարինին հրաժարվել է շարունակել պայքարը ալժիրցի Իման Խելիֆի հետ, որը 2023 թվականին ձախողել էր սեռային պատկանելության թեստը։

Խելիֆին թույլատրել էին մենամարտել Օլիմպիական խաղերում՝ չնայած նրան, որ անցյալ տարի որակազրկվել էր կանանց աշխարհի առաջնությունում՝ գենդերային պատկանելության թեստերը ձախողելու համար, գրում է The Guardian-ը:

Կարինին հրաժարվել է մենամարտը շարունակել մեկնարկից ընդամենը 46 վայրկյան հետո՝ ասելով, որ իրեն շատ ուժեղ հարված են հասցրել: Խելիֆի հաղթող հռչակվելուց հետո նա հրաժարվել է սեղմել ալժիրցու ձեռքը՝ ընկնելով ռինգում ու լաց լինելով։ Ռինգից հեռանալուց, նա բղավել է. «Սա արդար չէ»:

2023 թվականի IBA աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս եկած ալժիրցին որակազրկվել էր գենդերային թեստից հետո։ Չնայած դրան՝ Խելիֆը անցել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) բոլոր թեստերը և կարողացել ապացուցել, որ ինքը կենսաբանորեն կին է։

Կարինին, իր հերթին, պնդում է, որ երբեք չի ստացել այնպիսի ուժեղ հարվածներ, որքան Խելիֆից. «Իմ սիրտը կոտրված է։ Ես ռինգ մտա հորս հիշատակը հարգելու համար։ Ինձ բազմիցս ասել են, որ ես մարտիկ եմ, բայց ես կանգ առա առողջությունս պահպանելու համար։ Ես երբեք նման հարված չեմ զգացել»,- Կարինիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

«Ես այստեղ չեմ եկել որևէ մեկին դատելու: Ես ուղղակի իմ գործն էի անում։ Սա իմ Օլիմպիադան է, ես ուզում էի հաղթել։ Բայց քթին այդ հարվածները չափազանց ցավոտ էին, և ես ասացի «բավական է», – ավելացրել է Կարինին:

«Այս իրադարձությունների լույսի ներքո Խելիֆի շուրջ իրավիճակը շատ երկիմաստ է թվում։ Նա մի կողմից անցել է ՄՕԿ-ի բոլոր ստուգումները և իրավունք ունի մասնակցել մրցումներին։ Մյուս կողմից նախկինում գենդերային համապատասխանության տապալված թեստը՝ չնայած հետագայում նրա կենսաբանական սեռի հաստատմանը, հարցեր են առաջացնում մրցույթների արդարության վերաբերյալ»,- գրում է The Guardian-ը։