Խորապես ներգրավված ենք․ԱՄՆ Պետդեպը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման մասին

Լուրեր

21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

ԱՄՆ-ն շարունակում է խորապես ներգրավված մնալ Ադրբեջանում պահվող հայ գերիներին խնդրին։ Այս մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը որ արդեն չորս տարի է, ինչ հայ ռազմագերիները գտնվում են Ադրբեջանի բանտերում, և մոտ մեկ տարի է՝ այնտեղ են Լեռնային Ղարաբաղից հայ քաղաքական գործիչներ։ Freedom House-ի տվյալներով էլ՝ Ղարաբաղի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո  դարձել է ամենաանազատ տարածքն աշխարհում՝ ավելի վատ, քան Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Սիրիան, Աֆղանստանը։

Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում ազատությունների և քաղաքացիական հասարակության փլուզմանը, և կա՞ արդյոք որևէ բան, որ ԱՄՆ վարչակազմը կարող է անել՝ օգնելու Ադրբեջանում բանտարկված հայերին, նրանց ազատ արձակել կամ այլ կերպ օգնել, Պատելը հայտարարել է․

«Հարավային Կովկասի ավելի լայն իրավիճակի համատեքստում սա մի բան է, որին պետքարտուղարը և գերատեսչությունը շարունակում են խորապես ներգրավված լինել: Ես ձեզ համար թարմացումներ չունեմ, քանի որ դա վերաբերում է այդ գործընթացին: Տեսեք, երբ խոսքը վերաբերում է ձերբակալվածներին, մենք հստակ և հետևողական ենք եղել, որ ցանկացած երկիր պետք է բոլոր  ձերբակալվածներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան, և պետք է հարգի  նրանց մարդու իրավունքները, և դա շարունակում է ճիշտ լինել  այս դեպքում ևս»։