Էվան Գերշկովիչը, Փոլ Ուիլանը և Ալսու Կուրմաշևան վերադարձել են Միացյալ Նահանգներ․ նրանց դիմավորել են Ջո Բայդենն ու Քամալա Հարիսը

Լուրեր

09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
Բոլորը

Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչը, նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացի և «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևան վերադարձել են Միացյալ Նահանգներ՝ Ռուսաստանի Դաշնության և արևմտյան երկրների միջև բանտարկյալների լայնածավալ փոխանակման շրջանակներում։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Թուրքիայից և վայրէջք կատարել Մերիլենդում գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազայում՝ հինգշաբթի օգոստոսի 1-ի ուշ երեկոյան (տեղական ժամանակով)։ Նրանց դիմավորել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխնախագահ Քամալա Հարիսը և ընտանիքների անդամները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես բացարձակապես վստահ էի, որ մենք կարող ենք սա անել: Դա այն է, ինչ ես նկատի ունեի, երբ ասում էի, որ դաշինքները կարևոր են», – ասել է Բայդենը: Բոլոր ազատ արձակված ամերիկացիները, ինչպես նաև Կարա-Մուրզան «անհավանական քաջություն» դրսևորեցին Ռուսաստանի Դաշնությունում անօրինական բանտարկվելուց հետո, ասել է Հարիսը:

Սպիտակ տան ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնի դաշնակիցներին աջակցության համար՝ այն երկրներին, որոնք, ըստ ԱՄՆ նախագահի, օգնել են փոխանակման շուրջ բանակցություններին։ Ավելի վաղ նա խոստացել էր ազատ արձակել ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր «անօրինական կերպով բանտարկված կամ պատանդ են վերցված» այլ երկրներում:

Հիշեցնենք՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոսի 1-ին գերիների լայնածավալ փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի, Բելառուսի և արևմտյան երկրների միջև։ Ռուսաստանի Դաշնությունը հանձնել է 16 անձի, այդ թվում՝ Բելառուսում ներում  ստացած Գերմանիայի քաղաքացու։ Ռուսաստան է վերադարձել 10 մարդ՝ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների, նրանցից երկուսի երեխաներին, կիբերհանցագործների և ԱԴԾ-ի քիլլեր Վադիմ Կրասիկովին։

Current Time-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ազատ արձակված 13 անձինք ինքնաթիռով հասել էին Քյոլն, նրանք են՝ քաղաքական գործիչներ Վլադիմիր Կարա-Մուրզան և Իլյա Յաշինը, «Բաց Ռուսաստան» շարժման նախկին գործադիր տնօրեն Անդրեյ Պիվովարովը, իրավապաշտպան և Memorial-ի համանախագահ Օլեգ Օրլովը, նկարչուհի Ալեքսանդրա Սկոչիլենկոն, Ուֆայում Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Լիլիա Չանիշևան, Տոմսկում Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Քսենիա Ֆադեևան, դեռահաս Քևին Լիքը, ամբաստանյալ Իվան Սաֆրոնով Դեմուրի Վորոնինը,  Բառնաուլում Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Վադիմ Օստանինը, հեծանվային ակտիվիստ Գերման Մոյժեսը , Պատրիկ Շեբելը ու Ռիկո Կրիգերը։ Ըստ «Մեդուզայի» և «Դոժդի»՝ նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ հավանաբար կմնան մինչև օգոստոսի 4-ը։